ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԱԾ-ն՝ Ծառուկյանի տան խուզարկության պատճառների մասին

ՀՀ ազգային անվտանգության ծառայության իրականացրած մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են լիցենզիայի ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ինչպես նաև խաբեության եղանակով պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքեր: Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:

Տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2010 թ. դեկտեմբերի 29-ին գրանցված «Օնիրա Քլաբ» ՍՊԸ իրավասու անձինք խախտել են 2013 թվականի դեկտեմբերի 28-ին ընդունված «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 2014 թվականի հունվարի 1-ից հետո ուժի մեջ մտած պահանջները՝ խաղատունը, շահումով խաղերն ու ինտերնետ շահումով խաղերը բացառապես կրթական և պատմամշակութային օջախներց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից համապատասխան հեռավորության վրա կազմակերպելու պահանջը: ԱԱԾ-ն բացահայտել է, որ 2011թ-ին կառուցված «Օնիրա Քլաբ» -ն ու օրենքի ընդունման պահին արդեն գործող «Շանգրի Լա» խաղատունը, ներկայացնելով որպես 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրում և 500 աշխատատեղով բացված ժամանցի վայրեր, մոլորության մեջ են գցել պատկան մարմիններին, ինչի արդյունքում ծրագիրն ստացել է ՀՀ կառավարության հավանությունը և 2013 թ. դեկտեմբերի 26-ի 1477-Ա որոշմամբ թույլատրվել է նույն վայրում շարունակել գործունեությունը, որի հետևանքով պետությունը զրկվել է փաստացի առանձնապես խոշոր չափերի՝ 40 միլիարդ ՀՀ դրամի չափով ներդրում ստանալու հնարավորությունից:

Այնուհետև, «Օնիրա Քլաբ» ՍՊԸ իրավասու անձինք, օգտվելով խաբեության արդյունքում ՀՀ կառավարության ընձեռնված հնարավորությունից, 2013 թ. դեկտեմբերի 27-ին ստացել են ՀՀ Կոտայքի մարզի գյուղ Վերին Պտղնի, Երևան-Աբովյան խճուղի թիվ 5 հասցեում գտնվող հանգստի և ժամանցի կենտրոնում, շահումով խաղերի, խաղատների գործունեություն իրականացնելու լիցենզիա և 2014 -2020 թվականների ընթացքում իրականացրել խաղատան և շահումով խաղերի կազմակերպման լիցենզավորման ենթակա գործունեություն: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս:

«Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թվականի հունիսի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց շրջանակը պարզելու, նրանց արարքին քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև պետությանը պատճառված վնասը հատուցելու ուղղությամբ»,- հայտնում է ԱԱԾ պաշտոնական կայքը:

Նշենք, որ, ըստ ՀՀ պետռեգիստրի կայքի, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ի սեփականատերերն են Գագիկ և Ջավահիր Ծառուկյանները և «Մուլտի գրուպ կոնցեռնը»: Իսկ «Շանգրի Լա» խաղատունը պատկանում է նույն «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն վաղ առավոտից խուզարկություն է իրականացնում ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը: Ծառուկյանի տան մոտ հավաքված կուսակիցների խոսքով՝ առավոտից խուզարկություններ են ընթանում նաև կուսակցության այլ անդամների տներում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: