ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեղրիի մաքսակետը բոլոր տեսակի ապրանքների փոխադրումների մասով անցնում է բնականոն աշխատանքի. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացվում է, որ համաձայն ՀՀ պարետի 11.06.2020թ. թիվ 132-Ն որոշման՝ հունիսի 12-ից Մեղրիի մաքսային կետ-բաժինը Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջազգային բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներով բոլոր տեսակի ապրանքների փոխադրումների մասով անցնում է բնականոն աշխատանքի, հաղորդում է ՊԵԿ-ը։

Նշվում է, որ Իրանի և Հայաստանի միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն իրականացնելիս այլևս անհրաժեշտություն չկա կատարել դրանց փոխաբեռնումները ԻԻՀ-ՀՀ անցումային կետերի տարածքներում: Բացի այդ այլևս չի պահանջվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից համակարգում և հսկողություն ԻԻՀ բեռնատար տրանսպորտային միջոցների` Հայաստանի տարածքով տեղաշարժի նկատմամբ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    03.04.2026
       
    04.04.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: