Ռոբերտ Քոչարյանն ու փաստաբանները հետ են վերցնում դիմումները ՍԴ-ից
«Պարոն Քոչարյանի հետ այսօր առավոտյան քննարկեցինք և որոշեցինք հետ վերցնել ՍԴ մոտ մեկ տարի առաջ ներկայացրած դիմումները»,- այս մասին հայտարարեց Ռ. Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը ՍԴ շենքի դիմաց հրավիրած ասուլիսում, հայտնում է Panorama.am-ը։
Հիշեցնենք, որ դիմումները վերաբերում են Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության վիճարկմանը։
«Մենք չենք ուզում որևէ կերպ որևէ առնչություն ունենալ սահմանդրական կարգի տապալման հետ, ինչպես որակում են տարբեր շրջանակներ այս վերջին իրադարձությունները»,- ասաց նա։
Փաստաբանը նշեց, որ ԱԺ խմբակցություններից մեկը՝ «Լուսավոր Հայաստան» ՍԴ դիմելը կապել է Քոչարյանի գործի քննության հետ։ Նա նկատեց, որպեսզի որոշ մարդիկ իրենց անգործությունը չպայմանավորեն Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, գնում են այս քայլին։
«Մենք ասում ենք, եթե պառլամենտարիզմի կայացմանը խոչընդոտում ենք, ապա մենք գնում ենք այդ քայլին։ Մենք ունենք այս գործիքակազմը, օգտագործում ենք այն, օգտվում ենք մեզ տրված միակ իրավունքից։ Մենք չենք ուզում այս գործընթացի հետ որևէ առնչություն ունենալ»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ որևէ այլ գործիք իրենք այս պահին չունեն։
Արամ Օրբելյանը նաև հավելեց. «Ռոբերտ Քոչարյանը հստակ դիրքորոշում հայտնեց, եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացմանը որոշակի խոչընդոտներ պետք է առաջանան, ապա ինքը պետք է պահանջի, որ իր փաստաբանները հետ վերցնեն դիմումները։ Մեր պահանջ, հորդոր, խնդրանքն է բոլոր քաղաքական ուժերին Սահմանադրության հետ կապված այդ գործընթացներում ոչ պարոն Քոչարյանի, ոչ էլ փաստաբաններց որևէ մեկի անունը չշոշափել։ Այս գործընթացները բացառապես դիտարկել պառլամենտական ֆրակցիաների ու պատգամավորների իրավասության շրջանակում, եթե գտնում են՝ կա խախտում, ցանկանում են դիմել ՍԴ, բայց սպասում են ինչ-որ ամսաթվի, ապա պետք է չէ սպասել այդ ամսաթվին և հիմք ընդունելով մեր դիմումը միանալ այդ գործընթացին»։
Փաստաբանը շեշտեց, որ իրենց համար որևէ նշանակություն չունի ՍԴ կազմը։
«Սա Սահմանադրական դատարանի կազմի հետ կապված խնդիր չէ։ Ուրեմն ինչ կազմ ուզում է թող քննի այս դիմումները, միջնորդությունները, մենք կազմի խնդիր չենք բարձրացնում»,- նշեց նա։
Մինչ Օրբելյանը պատասխանում էր լրագրողների հարցերին, իր գործընկեր Արամ Վարդևանյանը ՍԴ էր մուտքագրում դիմումը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ