ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հերթական անգամ փորձում են արհեստական բալանսներ ստեղծել
Հունիսի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ: Տեսակոնֆերանսից հետո կողմերից յուրաքանչյուրը տեղեկատվություն հայտնեց հանդիպման մասին, միջնորդները նույնպես մամուլի համար հայտարարություն տարածեցին:
Համավարակի ներկայիս պայմաններում պարբերաբար անցկացվող այս տեսակոնֆերանսները նպատակ են հետապնդում որոշակի մշտական կապ ապահովել կողմերի և միջնորնդերի միջև և ապահովել գործընթացի շարունակականությունը՝ հետագայում զրոյից չսկսելու և առկա պայմանավորվածությունները չկորցնելու համար: Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այժմ դադարեցված է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մշտադիտարկման առաքելությունը տարածաշրջանում, այս տեսակոնֆերանսները, փաստացի, իրավիճակը որոշակիորեն վերահսկողության տակ պահելու ԵԱՀԿ-ի միակ գործիքն են: Եվ պատահական չէ, որ արդեն իսկ հայտարարվեց մեկ ամիս անց ևս մեկ նման տեսակոնֆերանս անցկացնելու մտադրության մասին:
Կողմերի հաղորդագրությունները հուշում են, որ տեսակոնֆերանսի օրակարգում երկու հարց է եղել՝ հռետորաբանությունն ու կառուցվող Հայաստան-Արցախ նոր ճանապարհը: Համանախագահների հայտարարության մեջ ևս այս հարցերին անդրադարձ պարունակվում էր:
Ստորև անդրադառնանք համանախագահների հայտարարության հիմնական դրույթներին:
Ուշագրավ է տեսակոնֆերանսի նպատակի սահմանումը. «քննարկել տարածաշրջանում հանրային առողջության իրավիճակը, ԼՂ հակամարտության ներկայիս դինամիկան և խաղաղ գործընթացի հաջորդ քայլերը»: Այստեղ գործ ունենք բառակազմի որոշակի փոփոխության հետ՝ խոսվում է ոչ թե հակամարտության կարգավորման գործընթացի, բանակցային գործընթացի, այլ հենց հակամարտության դինամիկայի մասին: Սա, ինչպես նաև հայտարարության մեջ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գլխավորությամբ մշտադիտարկման առաքելության վերականգնման հրատապության շեշտումը, ևս մեկ անգամ ընդգծելը, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, ցույց են տալիս, որ միջնորդները բավական բարդ և պայթյունավտանգ են համարում իրավիճակը տարածաշրջանում՝ չնայած տեղում հարաբերական կայունությանը:
Բացի այդ, ուշադրության է արժանի «խաղաղ գործընթացի հաջորդ քայլերը» ձևակերպումը, որը վկայում է, որ արդեն իսկ կան մասամբ կամ լիարժեք իրագործված քայլեր: Այս մասին է վկայում նաև դեռևս 2020 հունվարի 30-ին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և համանախագահների հայտարարությունը, որտեղ նշվում էր, որ կողմերը քննարկել են 2019-ի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու քննարկված առաջարակները: Այսինքն, փաստացի կան պայմանավորվածություններ և կա որոշակի գործընթաց, որը կարող է վերաբերել ինչպես հանրությունների հետ աշխատանքին, այնպես էլ անմիջապես կարգավորմանը:
Հերթական անգամ հիշատակվում են սուբստանտիվ բանակցությունները, սակայն այս անգամ արդեն ոչ թե որպես անհրաժեշտություն, այլ որպես նպատակ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ ասվում է. «Համանախագահները շեշտել են խաղաղության տանող և սուբստանտիվ բանակցությունների համար նպաստավոր միջավայրի խթանման և պահպանման կարևորությունը»: Սա նշանակում է, որ սուբստանտիվ բանակցությունների անհրաժեշտությունն այլևս ոչ թե քննարկման առարկա է, այլ հստակ նպատակ: Հաշվի առնելով, թե սուբստանտիվ բանակցությունները՝ հակամարտության բաղադրիչների առանձին-առանձին քննարկումն ու համաձայնեցումը, ինչ մարտահրավերներ և ռիսկեր է պարունակում Հայաստանի և Արցախի համար, սա ևս պետք է ուշադրության արժանանա:
Կարևոր է, որ համանախագահների հայտարարության մեջ և տեսակոնֆերանսի ընթացքում անդրադարձ է կատարվել ռազմատենչ հռետորաբանությանն ու դրա անընդունելի լինելուն:
Սակայն, հերթական անգամ, միջնորդների անդրադարձը հասցեական չէ և չի արտացոլում այն ագրեսիայի աննախադեպ աճը, որն այսօր արձանագրվում է պաշտոնական Բաքվի հայտարարություններում: Ավելին, հռետորաբանությունն ու սադրիչ հայտարարությունները նույն շարքին են դասվում «հնարավոր քայլերի հետ, միտված շոշափելիորեն փոխելու իրավիճակը տեղում»: Դատելով կողմերի հայտարարություններից, խոսքը վերաբերում է Արցախի և Հայաստանի միջև նոր ճանապարհի շինարարությանը: Հումանիտար, կենսական նշանակություն ունեցող ճանապարհի շինարարության և պատերազմի սպառնալիքի միջև հավասարության նշան դնելը, դրանք նույն շարքում որպես գործընթացին հնարավոր վնաս հասցնող գործոններ դիտարկելը ոչ միայն անտրամաբանական է, այլև անընդունելի:
Ուշագրավ է, որ այս նույն ձևակերպման ներքո համանախագահները հղում են կատարել 2019թ. մարտի 9-ի իրենց հայտարարությանը, որտեղ նշվում էր. «Համանախագահները նորից կրկնել են բոցաշունչ հռետորաբանությունն ու լարվածությունը նվազեցնելու կարևորությունը: Այս համատեքստում նրանք կողմերին կոչ են արել զերծ մնալ հայտարարություններից ու քայլերից, որոնք առաջացնում են տեղում իրավիճակի էական փոփոխություններ, նախապես վճռում են ապագա բանակցությունների ելքը կամ դրանց համար նախապայմաններ են ստեղծում, առանց մյուս կողմի հետ համաձայնեցման միակողմանի փոփոխություններ են պահանջում գործող ձևաչափի համար կամ ցույց են տալիս թշնամական ակտիվ գործողությունները վերսկսելու պատրաստակամություն»: Այսինքն, այս հայտարարությամբ էլ համանախագահները հավասարության նշան էին դնում ձևաչափի փոփոխության ձգտման (որը վերաբերում է Արցախը բանակցային գործընթաց լիարժեք վերադարձնելու Հայաստանի նկրտումներին) և ռազմական գործողությունները վերսկսելու պատրաստակամության մասին Ադրբեջանի հայտարարությունների միջև։ Բանակցային ձևաչափը խմբագրելու, այն առավել արդյունավետ դարձնելու տրամաբանական և հակամարտության կարգավորման տեսանկյունից անհրաժեշտ պահանջը հավասարեցվում էր պատերազմի սպառնալիքին, ինչը, իհարկե, անընդունելի էր։
Միջնորդների այս ձեռագիրը մտահոգիչ և խնդրահարույց է և պահանջում է շարունակական աշխատանք՝ կանխելու արհեսատական հավասարեցումները, որոնք ոչ միայն արդյունավետ չեն բանակցային գործընթացի առաջմղման տեսանկյունից, այլև վնասակար են, քանի որ խեղում են տրամաբանությունն ու էլ ավելի տուրք տալիս Բաքվի ապակառուցողական քաղաքականությանը:
Այս համատեքստում, կարևոր է արձանագրել նաև Ադրբեջանի քաղաքականության փոփոխությունը: Եթե անցյալում, երբ բոլորի համար ակնհայտ էր, որ Ադրբեջանն է ապակառուցողական կողմը բանակցային գործընթացում, իսկ Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները հասկանալի և ընկալելի էին միջնորդների համար, Բաքուն փորձում էր չնկատել, շրջանցել իրեն հասցեագրված միջնորդների կոչերը: Այս անգամ ադրբեջանական կողմն իր հաղորդագրության մեջ փաստացի ընդունեց, որ ռազմատենչ հռետորաբանությանը վերաբերող կոչերն իրեն են ուղղված և հայտարարեց, որ դրանց մեղավորը Հայաստանն է՝ իր պռովոկատիվ քաղաքականությամբ: Սա շարունակությունն է Ադրբեջանի իշխանությունների այն հայտարարությունների, որ «իրենք իրավունք ունեն ռազմական ճանապարհով վերականգնել իրենց երկրի տարածքային ամբողջականությունը»:
Ադրբեջանի քաղաքականության այս փոփոխությունը հետևանք է նրա, որ Բաքուն Հայաստանի վարած ոչ հետևողական և հակասական քաղաքականության, կառուցողականության տպավորություն ստեղծելուն ուղղված անարդյունավետ հայտարարությունների հետևանքով այսօր իրեն շատ ավելի ամուր է զգում բանակցային գործընթացում և փորձում է ամրապնդել միջնորդների ու միջազգային հանրության մոտ այն ընկալումը, որ Հայաստանն է ապակառուցողականը և մեղավորը ներկայիս իրավիճակի համար:
Ամփոփելով պետք է արձանագրել, որ կողմերի շփումներն այսօր որևէ առաջընթաց չեն արձանագրում, սակայն ադրբեջանական կողմը փորձում է առաջ մղել օրակարգում իր համար առաջնային հարցերը՝ դրանց շուրջ խնդիրներ ստեղծելով հայկական կողմերի համար: Դրա հետ մեկտեղ, միջնորդները, արձանագրելով տարածաշրջանում մթնոլորտի լարվածությունը, համաչափ չեն արձագանքում իրավիճակին՝ փորձելով հավասարեցնել անհավասարը:
Հայաստանն այս ամենին հակազդելու և ազգային ու պետական շահերն առաջ տանելու համար պետք է հրաժարվի ինքնաբուխ ու ինքնահակասական քաղաքականությունից, մշակի հստակ պրոակտիվ հայեցակարգ և բոլոր դաշտերում հակազդի Ադրբեջանի ապակառուցողական և վտանգավոր քաղաքականությանը: Զուգահեռ անհրաժեշտ է վստահելի, ընկալելի և կանխատեսելի լինել միջնորդների աչքերում՝ արդյունավետ աշխատելու և մեր շահերին հակասող զարգացումները կանխելու համար:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ