ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արտգործնախարարը խոստովանեց՝ երկու տարի կարգավորման ամբողջական փաթեթ է քննարկվել

Իր սեփական կետից բանակցությունները սկսած ու զրոյից արտաքին քաղաքականություն կերտող Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսօր վերադարձել է նախորդ իշխանության բանաձևերին: Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց. «Մեկ ձեռքով կրակել, մյուս ձեռքով բանակցել. նման բանաձևն արդյունավետ և ընդունելի չէ և մերժվում է»: «Հնարավոր չէ մեկ ձեռքով կրակել, իսկ մյուսով բանակցել այդ լուծումը գտնելու նպատակով: Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք»,- դեռ 2017-ին հայտարարել էր Սերժ Սարգսյանը: Սա ուղղակի, որպես հիշեցում:

Անդրադառնանք ավելի կարևոր ու հետաքրքիր մի դիտարկման: Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 4-ի այդ նույն հարցազրույցում արձանագրում է. «Անցած երկու տարիների ընթացքում մենք բավական դինամիկ գործընթացների մեջ ենք եղել խաղաղ կարգավորման առումով՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և իրենց միջնորդությամբ աշխատելու ադրբեջանական կողմի հետ խաղաղ կարգավորման ամբողջ ծավալի, փաթեթի շուրջ, բազմաթիվ հարցերի շուրջ, որոնք վերաբերում են  մեզ համար կարևորագույն  և առաջնային խնդիրներին, որոնք բխում են համապարփակ, կայուն, տևական անվտանգության համակարգի և ամենակարևորը՝ նաև Արցախի կարգավիճակի հարցերից»։

Այսինքն, արտգործնախարարը բառացի ասում է, որ Հայաստանի գործող իշխանությունը երկու տարի շարունակ բանակցել է կարգավորման ամբողջ փաթեթի շուրջ: Եվ դա այն դեպքում, որ բավական երկար Հայաստանի իշխանությունը հայտարարում էր, որ բանակցություններ չկան, պարզապես քննարկումներ են անցկացվում Ադրբեջանի ղեկավարության հետ, ասում էին, թե պարզաբանում են կարգավորման բաղադրիչների ընկալումները և այլն: Վարչապետ Փաշինյանը բառացի հայտարարում էր, որ բանակցային սեղանին փաստաթուղթ չկա: Այսօր արտգործնախարարը խոստովանում է, որ երկու տարի շարունակ կարգավորման ամբողջական փաթեթ է քննարկվել:

Առաջին անգամ չէ պարզ դառնում, որ թափանցիկություն խոստացած իշխանությունը բոլորովին էլ անկեղծ ու թափանցիկ չէ սեփական ժողովրդի հետ: Դա պարբերաբար բացահայտվում է նաև միջնորդների հայտարարություններից:

Հայաստանի իշխանության այս ինքնահակասականությունն ու անհետևողականությունն Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում և ընդհանրապես արտաքին քաղաքականության, կարելի է ասել՝ ողջ քաղաքականության մեջ, գործող իշխանության և արդի Հայաստանի հիմնական խնդիրների պատճառն է: Սակայն, ցավոք, Արցախյան հակամարտության պարագայում դա ոչ միայն քաղաքական, այլև անվտանգային հետևանքներ կարող է ունենալ:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: