ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի պահվածքը պետք է Հայաստանի և միջնորդների կողմից կոշտ գնահատականի արժանանա

Ադրբեջանի նախագահը շարունակում է Հայաստանի և միջնորդների հետ խոսել վերջնագրի լեզվով: Ալիևը հերթական անգամ ներկայացրել է Ղարաբաղյան կարգավորման իր առավելապաշտական տեսլականը, որը չի կարող ընդունելի լինել հայկական կողմերի համար: Ավելին, կարգավորմանը նման մոտեցմամբ Ադրբեջանը,  ըստ էության, բանակցային գործընթացը մտցնում է փակուղի: Բաքվի կողմից նման պահվածքը նորություն չէ, սակայն այժմ Ադրբեջանն որոշել է ավելի հեռուն գնալ: Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իրենք բանակցությունների անհրաժետություն չեն տեսնում, եթե դրանք սուբստանտիվ չեն;

Սա, ըստ էության, Ադրբեջանի կողմից միջնորդների և Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձ է հնարավորինս արագ անցնելու տարիներ շարունակ բարձրաձայնվող այդ սուբստանտիվ բանակցություններին, որն Բաքվի կողմից դրվող բովանդակությամբ, մի շարք մարտահրավերներ է պարունակում հայկական կողմերի համար:

Նշենք, որ վերջին շրջանում Ադրբեջանն այս հարցում որոշակի հաջողությունների է հասել: Մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների մեջ, ինչպես նաև Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության հայտարարություններում ավելի հաճախակի է ընդգծվում սուբստանտիվ բանակցությունների անհրաժեշտությունը: Միջազգգային հանրության մոտ բանակցային գործընթացի նկատմամբ ադրբեջանական այս մոտեցման ընկալելի դառնալուն նպաստել է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի գործող իշխանությունը դեռևս  հստակ դիրքորոշում չի արտահայտել դրա վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանն սկսել է իրեն ավելի վստահ զգալ բանակցային գործընթացում: Սրա մասին վկայում է ինչպես բանակցային գործընթացից դուրս գալու Բաքվի սպառնալիքը, այնպես էլ ռազմատենչ հռետորաբանության ակտիվացման մասին համանախագահների անհասցե հայտարությունը հրապարակավ ընդունելը և դա Հայաստանի ինչ-որ անհամեմատելի գործողություններով բացատրելու փորձը:

Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը որևէ կերպ կառուցողական երկխոսության տրամադրված չէ և վերջին երկու տարվա ընթացքում միջազգային հանրության մոտ ստեղծված այն տպավորությունը, որ Ադրբեջանը Ղարաբաղյան հակամարտության կառուցողական կողմն է, որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը:

Ադրբեջանը շարունակում է պահպանել իր առավելապաշտական, ապակառուցողական մոտեցումը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, չնայած հասարակությունների  խաղաղության նախապատրաստելու հանձնառությանը՝ Բաքուն պետական մակարդակով շարունակվում է հայատյացության քաղաքականությունը, էթիկայից դուրս հայտարարութուններ անում Հայաստանի ներքաղաքական կյանքի, հայ ժողովրդի հերոսների մասին: Ադրբեջանի այս պահվածքը պետք է Հայաստանի, ինչպես նաև միջազգային հանրության  և մասնավորապես համանախագահների կողմից արժանանա կոշտ գնահատականների, հակառակ դեպքում վտանգվում է տարածաշրջանային կայունությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: