ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մխիթար Հայրապետյանը ստանձնեց Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարումը

Այսօր՝ հուլիսի 8-ին, Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ստանձնեց Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարումը: Մինչ այս բարեկամական խմբի ղեկավարն էր Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, հայտնում է Հանրային Ռադիոն:

«Հայաստան-Իրան եղբայրական հարաբերությունները մեծ պատմական կշիռ ունեն: Այսօր մեր պետությունների երկկողմ ամուր կապերում տնտեսական բաղադրիչն էականորեն մեծ է. ՀՀ արտաքին առևտրի գործընկերների շարքում ԻԻՀ-ն 6-րդ տեղում է: Սակայն այս հարաբերություններում էական նշանակություն կարող է ունենալ նաև մեր պետությունների կրթական, գիտական ու մշակութային սերտ համագործակցությունը, որի համար ևս պատմությունն ու ներկայիս բարեկամությունը լուրջ հենարան են տալիս: Եվ իհարկե, չմոռանանք Իրանի հայ համայնքի մասին, որը հայկական սփյուռքի ամենահարուստ կենտրոններից մեկն է և լավագույնս ներկայացված է Իրանի խորհրդարանում»,- նշել է Մխիթար Հայրապետյանը:

Մխիթար Հայրապետյանը ղեկավարում է նաև ՀՀ ԱԺ 4 միջխորհրդարանական հանձնաժողովներից մեկը՝ Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովը, ինչպես նաև Հայաստան-Հունաստան բարեկամական խումբը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: