ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը հրաժարվել է փոխհատուցում վճարել ուկրաինական խոցված ինքնաթիռի զոհված ուղևորների ընտանիքներին

Թեհրանը մերժել է Ուկրաինայի առաջարկը 2020 թվականի հունվարին ուկրաինական Boeing 737-ի ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին փոխհատուցում տալու մասին: Rosbalt.ru-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Եվգենի Ենինը:

Վերջինս հավելել է, որ Կիևը հույս ունի շարունակել բանակցությունները և ընդգծել է, որ դեռ վաղ է խոսել որոշակի գումարների մասին: Ենինի խոսքով՝ ներկա պահին ամեն ինչ կախված է իրանական կողմի քաղաքական կամքից:

Իրանի իշխանություններն ավելի վաղ հրաժարվել էին Ուկրաինա ուղարկել խոցված օդանավի «սև արկղերը»: Դրանք որոշվել էր ուղարկել Ֆրանսիա:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    16.04.2026
       
    17.04.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: