ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու՝ Թուրքիայի որոշմանը

Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշումը երկրի ներքին գործն է, որին ոչ ոք չպետք է խառնվի, ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը՝ ուշադրություն հրավիրելով այս օբյեկտի կարևորության վրա՝ համաշխարհային մշակույթի և քաղաքակրթության օբյեկտի տեսանկյունից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Թուրքիայի Պետական ​​խորհուրդը՝ երկրի բարձրագույն վարչական դատարանը, հուլիսի 10-ին չեղարկեց Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան վերածելու մասին 1934 թվականի որոշումը։ Դրանից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու և այնտեղ մահմեդական ժամերգություններ սկսելու մասին:

«Դուք գիտեք այն լայն հասարակական ռեզոնանսի մասին, որ ստացել է այս հարցը ինչպես մեր երկրում, այնպես էլ արտերկրում: Ընդհանրապես, մեր տեսակետն այն է, որ խոսքը Թուրքիայի ներքին գործերի մասին է, որի մեջ, իհարկե, բնականաբար, ոչ մենք, ոչ էլ այլ երկրներ չպետք է միջամտեն: Միևնույն ժամանակ, մենք ուշադրություն ենք հրավիրում այս օբյեկտի կարևորության վրա՝ համաշխարհային մշակույթի և քաղաքակրթության օբյեկտի տեսանկյունից»,- լրագրողներին ասել է Վերշինինը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: