Կարո Փայլանն Ադրբեջանին աջակցելու վերաբերյալ հարցեր է ուղղել Թուրքիայի ԱԳ նախարարին
Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին հարցեր է ուղղել՝ Ադրբեջանին անթաքույց աջակցելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փայլանը նշել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, Թուրքիան պետք է չեզոքություն ցուցաբերեր վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններում: Չավուշօղլուին ուղղված Փայլանի հարցադրումները ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին օրերին արձանագրված հակամարտությունների արդյունքում մահացան բազմաթիվ զինվորներ և քաղաքացիներ։ Երբ կողմերն իրար մեղադրում էին հակամարտությունը սկսելու մեջ, որպես Արտաքին գործերի նախարար հայտարարեցիք, թե «անընդունելի է Հայաստանի արածը։ Ադրբեջանը մենակ չէ։ Մենք, որպես Թուրքիայի Հանրապետություն և թուրք ժողովուրդ, մեր բոլոր կարողություններով կանգնած ենք Ադրբեջանի կողքին»։
Նման հայտարարություններով հանդես եկան նաև ԱԶԿ կուսակցության և հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Թուրքիան, որպես Ադրբեջանի ու Հայաստանի միջև ծագած հակամարտությունների լուծմանը նպաստող ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, պետք է աշխատեր լուծման ուղղությամբ կամք արտահայտել, մինչդեռ այս լարվածության ժամանակ էլ ցեղային պատճառներով անկողմնակալ չեղավ ու կատարեց լարվածությունը սաստկացնող հայտարարություններ։
Ուստի,
- Հայաստանի ու Ադրբեջանի միջև ծագած հակամարտության մեջ ցեղայի՞ն պատճառներով է, որ կողմնակալություն եք ցուցաբերում։
- Տակավին չե՞ք հասկացել, որ ցեղապաշտական արտաքին քաղաքականությունը «կրակի վրա յուղ լցնել» է նշանակում և միայն ընդարձակում է հարցերը:
- Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը ցանկանում է ավելի շատ ռազմամթերք վաճառել Ադրբեջանին։ Լարվածությունն այս պատճառո՞վ է, որ սաստկացնում եք։
- Մտածո՞ւմ եք Ադրբեջան զորք ուղարկելու ուղղությամբ:
- Թուրքիան, եթե ցեղ չէ՝ ինչո՞ւ է արտաքին քաղաքականությունը վարում ցեղապաշտական նկրտումներով։
- Երբեմն հիշո՞ւմ եք արդյոք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ եք, որը հիմնադրվել է Հայաստան-Ադրբեջան լարվածությունը նվազեցնելու նպատակով։
- Դեռ չե՞ք հասկացել, որ Կովկասի ապակայունացումը շահաբեր է միայն Ռուսաստանին։
- Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի Պաշտպանության նախարարության այն սպառնալիքը, ըստ որի՝ նրանք պատրաստ են հարվածելու Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող ատոմակայանին»,- գրել է Փայլանը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ