ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարո Փայլանն Ադրբեջանին աջակցելու վերաբերյալ հարցեր է ուղղել Թուրքիայի ԱԳ նախարարին

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին հարցեր է ուղղել՝ Ադրբեջանին անթաքույց աջակցելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փայլանը նշել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, Թուրքիան պետք է չեզոքություն ցուցաբերեր վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններում: Չավուշօղլուին ուղղված Փայլանի հարցադրումները ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին օրերին արձանագրված հակամարտությունների արդյունքում մահացան բազմաթիվ զինվորներ և քաղաքացիներ։ Երբ կողմերն իրար մեղադրում էին հակամարտությունը սկսելու մեջ, որպես Արտաքին գործերի նախարար հայտարարեցիք, թե «անընդունելի է Հայաստանի արածը։ Ադրբեջանը մենակ չէ։ Մենք, որպես Թուրքիայի Հանրապետություն և թուրք ժողովուրդ, մեր բոլոր կարողություններով կանգնած ենք Ադրբեջանի կողքին»։

Նման հայտարարություններով հանդես եկան նաև ԱԶԿ կուսակցության և հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Թուրքիան, որպես Ադրբեջանի ու Հայաստանի միջև ծագած հակամարտությունների լուծմանը նպաստող ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, պետք է աշխատեր լուծման ուղղությամբ կամք արտահայտել, մինչդեռ այս լարվածության ժամանակ էլ ցեղային պատճառներով անկողմնակալ չեղավ ու կատարեց լարվածությունը սաստկացնող հայտարարություններ։

Ուստի,

  • Հայաստանի ու Ադրբեջանի միջև ծագած հակամարտության մեջ ցեղայի՞ն պատճառներով է, որ կողմնակալություն եք ցուցաբերում։
  • Տակավին չե՞ք հասկացել, որ ցեղապաշտական արտաքին քաղաքականությունը «կրակի վրա յուղ լցնել» է նշանակում և միայն ընդարձակում է հարցերը:
  • Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը ցանկանում է ավելի շատ ռազմամթերք վաճառել Ադրբեջանին։ Լարվածությունն այս պատճառո՞վ է, որ սաստկացնում եք։
  • Մտածո՞ւմ եք Ադրբեջան զորք ուղարկելու ուղղությամբ:
  • Թուրքիան, եթե ցեղ չէ՝ ինչո՞ւ է արտաքին քաղաքականությունը վարում ցեղապաշտական նկրտումներով։
  • Երբեմն հիշո՞ւմ եք արդյոք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ եք, որը հիմնադրվել է Հայաստան-Ադրբեջան լարվածությունը նվազեցնելու նպատակով։
  • Դեռ չե՞ք հասկացել, որ Կովկասի ապակայունացումը շահաբեր է միայն Ռուսաստանին։
  • Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի Պաշտպանության նախարարության այն սպառնալիքը, ըստ որի՝ նրանք պատրաստ են հարվածելու Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող ատոմակայանին»,- գրել է Փայլանը:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: