ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիբանանի իշխանությունները հայտնել են Բեյրութում տեղի ունեցած պայթյունների պատճառը

EPA/Vostock-photo

Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ Բեյրութի նավահանգստային գոտում տեղի ունեցած հզոր պայթյունների պատճառ է դարձել պահեստում պահվող 2750 տոննա ամոնիակի սելիտրան, որը բռնագրավվել էր մաքսային ծառայությունների կողմից, հայտնումէ Интерфакс-ը:

Լիբանանի ներքին գործերի նախարար Ռայյա ալ-Հասանը «Ալ Ջադիդ» հեռուստաալիքի եթերում նույնպես հայտարարել էր սելիտրայի պայթյունի մասին՝ հավելելով, որ այդ բեռը նավահանգստի պահեստում պահվում էր 2014 թվականից:

Լիբանանի գծով մասնագետ, լրագրող Խալա Ջաբերն իր հերթին հայտնել է, որ 2013 թվականի սեպտեմբերին տեխնիկական խնդիրների պատճառով Բեյրութի նավահանգիստ էր մտել մոլդովական դրոշով մի նավ, որը սելիտրայի բեռը Վրաստանից տեղափոխում էր Մոզամբիկ: Ավելի ուշ բեռը բռնագրավել էին մաքսային ծառայությունները և այն տեղավորել էին նավահանգստի պահեստում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: