ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրք լեռնագնացներն Արարատ լեռն աղբավայրի են վերածել

Թուրք լեռնագնացներն Արարատ լեռը վերածել են աղբավայրի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական Սաբահը:

Համացանցում թուրք օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ սննդի և կենցաղային աղբի մեծ քանակությամբ մնացորդներ են երևում Արարատ լեռան վրա` 4200մ բարձրության հատվածում:

Սաբահի հոդվածագիրը նշում է, որ նրանց, ովքեր աղբի կույտերը թողնում են լողափերում և պիկնիկի վայրերում, անվանում են տգետ, իսկ Արարատ լեռը բարձրացող անձինք պրոֆեսիոնալ լեռնագնացներ են։ «Վայ մեզ, եթե նույնիսկ լեռնագնացներն են աղտոտում բնությունը»,- նշել է հոդվածագիրը:

Լրատվամիջոցը նշում է նաև, որ աղտոտված հատվածը գտնվում է 4200 մետր բարձրության վրա և քաղաքապետարանը չի կարող մաքրել այն: Հոդվածագիրը հավելում է, որ չպետք է դժվար լինի լեռն իջնելիս իջեցնել նաև հյութի դատարկ շիշը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: