ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ապրիլյան պատերազմի ժամանակ զինամթերքի պակաս չենք ունեցել. Սերժ Սարգսյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ զինամթերքի պակաս չի եղել, փոխանցում է News.am-ը: 

«Մենք այսօր չենք քննարկում հանձնաժողովի ղեկավարի և անդամների հայտարարությունները: Կրկնում եմ՝ այդ թեմայով հարցեր կարող եք ուղղել, երբ հանձնաժողովը ներկայացնի զեկույցը»,- նշել է Սերժ Սարգսյանը:

«2016-ի ապրիլին մենք առաջին անգամ օգտագործել ենք այնքան սպառազինություն, որքան հարկ են համարել հրամանատարները: Պակաս չի եղել: Եղել են որոշ խնդիրներ, սակայն դա խոչընդոտ չէր հաղթական գործողությունների համար: Ձեզ և բոլորի համար, ում հետաքրքրում է վառելիք, սննդի հարցը, հայտնեմ, որ դեռ 2008 թվականին ռուս-վրացական պատերազմի ժամանակ մենք Իրանից մեծ քանակությամբ դիզվառելիք, բենզին և հաց ենք ներկրել: Դրանք ոչ միայն մինչև ապրիլյան պատերազմ, այլ մինչև իմ հրաժարականի օրը եղել են որպես պետական ռեզերվներ:

Բացի այդ, ՊՆ-ն մշտապես կուտակել և ապրիլյանի պատերազմի նախօրեին ունեցել է բավարար անձեռնմխելի պաշար»,- հավելել է նա՝ նշելով, որ վառելիքի մասին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը կարելի է պարզաբանել զեկույցի հրապարակումից հետո:

«Այո, մենք չենք ունեցել և տևական ժամանակ չենք ունենալու բոլոր լավագույն զինատեսակները, բայց միշտ եղածով մենք կատարել ենք մեր խնդիրը, և վստահ եմ, որ միշտ այդպես էլ լինելու է»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: