ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եգիպտոսի թանգարաններն ու բուրգերը կրկին բացվում են տուրիստների համար

Եգիպտոսի իշխանությունները սեպտեմբերի 1-ից կրկին զբոսաշրջիկների թույլ կտան այցելել բուրգերը և թանգարանները: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ), հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Տուրիստները կկարողանան այցելել թանգարաններ և հնագիտական հուշարձաններ, ներառյալ Գիզայի բուրգեր, Լուկսորի և Ասուանի տաճարների համալիրներ: Նաև սեպտեմբերի 1-ից եգիպտացիների և օտարերկրացիների համար հանվում են նահանգների և քաղաքների միջև ուղևորությունների բոլոր սահմանափակումները, իսկ հոկտեմբերից կվերսկսվեն Նեղոս գետով կրուիզները:

Երկիր բոլոր ժամանողներին պարտադրել են ներկայացնել COVID-19-ի բացասական թեստ:

Ենթադրվում Է, որ սահմանափակումները վերացնելու առաջին փուլում ցուցադրության օբյեկտներն աշխատելու են 50 տոկոս առավելագույն ծանրաբեռնվածությամբ: Կահիրեի թանգարանը կկարողանա սպասարկել ժամում ոչ ավելի, քան 200 այցելուների, մյուս թանգարանները՝ 100-ից ոչ ավելի, բուրգերը՝ 15-ից ոչ ավելի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2025
       
    26.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: