ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԲՏԱ փոխնախարարը ՌԴ գործընկերոջ հետ քննարկել է միջգերատեսչական կապերի ամրապնդման հնարավորությունները

news.am

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը սեպտեմբերի 2-ին  հանդիպում է ունեցել ՌԴ թվային զարգացման, կապի և  զանգվածային հաղորդակցության  նախարարի տեղակալ Ալեքսեյ Վոլինի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական համագործակցության շրջանակներում թվայնացման, կիբեռանվտանգության, հեռահաղորդակցության և կապի ոլորտներին առնչվող հարցեր։

Համաձայնություն է ձեռք բերվել ընդլայնելու կապերը երկու գերատեսչությունների և երկու երկրների համապատասխան ոլորտների ներկայացուցիչների միջև՝ պատվիրակությունների փոխանակման, պարբերական հանդիպումների, ֆորումներին և միջոցառումներին համատեղ մասնակցության միջոցով։

Հանդիպման ավարտին նախարարությունների ներկայացուցիչները ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ, որոնք առաջիկայում կքննարկվեն աշխատանքային կարգով:

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը,  Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: