ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց հայրության արձակուրդի հնարավորության մասին օրինագծին

ՀՀ ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով մասնավորապես տրվում է հայրության արձակուրդի հնարավորություն, փոխանցում է «Արմենպրես»-ը:

Նշվում է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանի, Սոնա Ղազարյանի, Լուսինե Բադալյանի, Արմեն Փամբուխչյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց Ծովինար Վարդանյանը:

Ամրագրվում է, որ մինչև 1 տարեկան երեխային փաստացի խնամողի աշխատանքի էական պայմանները չեն կարող փոխվել նվազ բարենպաստ պայմանների՝ բացառությամբ պաշտոնի անվանման և/կամ տարակարգերի:

Նախագծով սահմանվում է նաև հայրության արձակուրդը: «Երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է 5 աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար վճարվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով»,- ասաց Վարդանյանը:

 Օրենքի նախագիծն ընդունվելու դեպքում այս դրույթն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Սրբուհի Գրիգորյանն առաջարկեց, որ հայրության արձակուրդի երկու օրերի համար վճարի գործատուն, իսկ մնացած երեք օրերի համար՝ պետությունը: Նախագծի հեղինակ Վարդանյանը ձեռնպահ մնաց այդ առաջարկն ընդունելուց:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է ԱԺ լիագումար նիստում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: