ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Գազպրոմ Արմենիան» 20%-ով նվազեցրել է աշխատավարձերն ու կրճատել աշխատողներին

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը որոշել է օպտիմալացնել անձնակազմն ու 20%-ով նվազեցրել աշխատավարձերը, գրում է Sputnik Արմենիան։

Ընկերությունից պարզաբանել են, որ Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի (ՀԾԿՀ) հունիսի 19-ի որոշմամբ աշխատակիցների քանակի և աշխատավարձի ամենամյա ֆոնդի նոր շեմ է սահմանվել, որն առկա ցուցանիշներից ցածր է։ Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտել ուղիղ մեկ ամիս անց՝ հուլիսի 19-ին։ Այդ օրվանից աշխատավարձերն ընկերությունում 20%-ով կրճատվել են։

Նույն ժամանակահատվածում կանոնակարգողը սահմանել էր գազի նոր սակագները՝ տնային տնտեսությունների և փոքր բիզնեսի համար այն թողնելով անփոփոխ, հակառակ ընկերության հայտի։ Գները բարձրացան միայն խոշոր ձեռնարկությունների համար։ Աննշան բարձրացան նաև արտոնյալ սակագներն ագրոբիզնեսի համար։

ՀԾԿՀ որոշումից անմիջապես հետո «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը հայտարարել էր, որ ընկերությունը ստիպված կլինի մոտ 1000 աշխատակցի կրճատել։

Այժմ ընկերությունում ասում են, որ ՀԾԿՀ որոշումն ուժի մեջ մտնելու պահից դիսբալանս է առաջացել աշխատավարձերի և ընկերության ֆինանասական միջոցների միջև, որը վերացնելու նպատակով որոշվել է կրճատել անձնակազմն ու նվազեցնել մյուսների աշխատավարձերը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: