ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դավութօղլուն քննադատել է Էդողանին ու հրավիրել բանավեճի

riataza.com

Թուրքիայի նախկին վարչապետ ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին թիմակից, նախկին արտգործանախարար ապա և վարչապետ Ահմեթ Դավութօղլուն քննադատել է երկրի գործող իշխանություններին:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Դավութօղլուն ամիսներ առաջ իր հիմնադրած «Ապագա» կուսակցության համաժողովում թիրախավորել էր հատկապես կավարության տնտեսական քաղաքականությունը: Ըստ նախկին վարչապետի՝ այդ քաղաքականության արդյունքում հանրապետության էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը նվազել է՝ հասնելով 25 տարի առաջվա ցուցանիշին, գնաճը հասել է 13 տոկոսի, ազգային արժույթի ռեկորդային արժեզրկում է գրանցվել, երիտասարդության շրջանում մեծացել է գործազրկությունը:

Դավութօղլուն պատրաստակամություն է հայտնել այս բոլոր խնդիրների վերաբերյալ բանավեճ ունենալ կառավարության անդամների ու անձամբ նախագահ էրդողանի հետ:

«Եթե նախագահ Էրդողանը որպես «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ ցանկանա ինձ հետ բանավեճ վարել, դրան էլ եմ պատրաստ: Կպատասխանեմ նրա բոլոր մեղադրանքներին ու կներկայացնեմ այն բոլոր ոլորտների այլընտրանքային քաղաքականաթյունը, որոնցում նա սխալ ուղղությամբ է գնում»,- ասել է Թուրքիայի նախկին վարչապետը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    28°  16° 
    01.05.2024
    26°  17° 
    02.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: