ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի զսպելու համար միջազգային հանրությունը պետք է անհապաղ հստակ քայլեր ձեռնարկի

Ivan Shilov / Regnum

Միջազգային հանրության մոտ կա լուրջ մտավախություն, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում սրացումը կարող է վերաճել տարածաշրջանային ավելի մեծ դիմակայության:

«Կոչ ենք անում բոլոր արտաքին և ներքին խաղացողներին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, այդ թվում՝ հռետորաբանության առումով: Այժմ կարևոր է առավելագույն զգուշություն ցուցաբերել՝ անմիջապես հրադադարի ռեժիմի հասնելու և կողմերին բանակցային սեղան վերադարձնելու համար»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ էլ նշվում է. «Միացյալ Նահանգները համարում է, որ արտաքին կողմերի մասնակցությունը բռնության էսկալացիային կարող է չափազանց անօգուտ լինել և միայն խորացնել տարածաշրջանային լարվածությունը»:

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը ևս կոչ է արել երրորդ կողմերին հեռու մնալ հակամարտությունից. «Բռնությունը Լեռնային Ղարաբաղում սպառնում է վերաճել ավելի մեծ տարածաշրջանային հակամարտության, ուստի տարածաշրջանի երրորդ կողմերը պետք է հեռու մնան հակամարտությունից, իսկ Մինսկի խմբի միջնորդները պետք է անհապաղ ձգտեն դեէսկալացիայի և բանակցություններին վերսկսման»,- հայտարարել է Բայդենը:

Ինչպես 2020 թվականի հուլիսին Տավուշյան դեպքերի ժամանակ, Թուրքիան այսօր միակ երկիրն է, որն աջակցում և խրախուսում է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան: Ավելին, ըստ էության, Արցախը պայքարում է թուրք-ադրբեջանական համատեղ ագրեսիայի դեմ, ինչը վերջիններս որևէ կերպ չեն թաքցնում, ավելին՝ հնարավոր բոլոր եղանակներով ընդգծում են, որ Արցախի դեմ գործում են համակարգված: Թուրքիայի ԱԳ նախարարն արդեն հայտարարել է, որ իրենք Ադրբեջանի կողքին են ոչ միայն դիվանագիտական ճակատում, այլև մարտի դաշտում, իսկ պաշտպանության նախարարն ասել է, որ իրենք չեն պատրաստվում լսել միջազգային հանրության կոչերը և դադարեցնել ռազմական գործողությունները:

Թուրքիայի նման կեցվածքը, բնականաբար, շատ ավելի բարդացնում է տարածաշրջանում ռազմական բախումները դադարեցնելը և փոքրացնում կայունություն հաստատելու հնարավորությունը: Իսկ Թուրքիայի ազդեցության տակ գտնվող գրոհայինների տեղափոխումը Սիրիայից տարածաշրջան Ադրբեջանին աջակցելու նպատակով էլ ավելի է մեծացնում  վտանգը, որ ադրբեջանական այս ագրեսիան կարող է վերաճել տարածաշրջանային հակամարտության:

Ուստի, նման պայմաններում, միջազգային հանրության և հատկապես՝ ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, որի անդամ է նաև Թուրքիան, անհրաժեշտ են հստակ և հասցեական հայտարարություններ և գործողություններ՝ Թուրքիային զսպելու, այս նոր արկածախնդրության և ևս մեկ հարևան տարածաշրջանում քաոս և ապակայություն ստեղծելուն ուղղված նրա քայլերը կանխելու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    23°  13° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: