ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Չէի ուզում գնալ, բայց փող չունեմ»․ Reuters-ի լրագրողական հետաքննության շրջանակում զրուցել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված սիրիացի վարձկանների հետ

Թուրքիան ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի երկայնքով ընթացող մարտերին մասնակցելու համար սիրիացի վարձկաններ է ուղարկել Ադրբեջան, լրագրողական հետաքննության արդյունքում բացահայտել է հեղինակավոր Reuters լրատվական գործակալությունը։

Մեջբերելով ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի խոսքերն այն մասին, որ Թուրքիան հյուսիսային Սիրիայից մոտ 4000 գրոհային է ուղարկել Ադրբեջան՝ գործակալությունը նշում է, որ Ադրբեջանը հերքել է այդ հաղորդագրությունները, մինչդեռ իր հետ զրուցած երկու սիրացի վարձկանները հաստատում են լուրի իսկությունը, փեխանցում է Tert.am-ը։

Ինչպես մանրամասնում է աղբյուրը, թուրքական վերահսկողության տակ գտնվող հյուսիսային Սիրիայի շրջաններում Թուրքիայի կողմից աջակցվող ապստամբ խմբավորումներից երկու զինյալներ հայտարարել են, որ իրենք Ադրբեջան են տեղափոխվում Անկարայի միջնորդությամբ։

Գործակալության հաղորդմամբ՝ երկու վարձկանները, անվտանգության նկատառումներից ելնելով, խոսել են անանունության պայմանով։

«Ես չէի ուզում գնալ, բայց փող չունեմ։ Կյանքը շատ ծանր է ու աղքատ»,-Reuters-ին ասել է վարձկանը, որը Սիրիայում կռվել է «Ահրար աշ Շամ» խմբավորման շարքերում։

Երկու վարձկաններն էլ հայտարարել են, որ իրենց հրամանատարները խոստացել են ղարաբաղյան մարտերում կռվելու համար ամսական վճարել 1500 դոլար, ինչը, ինչպես ընդգծում է գործակալութունը, փլուզված տնտեսության և արժույթի պայմաններում մեծ գումար է սիրիացիների համար։

Սիրիացի վարձկանը նաև հայտնել է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել սիրիական Աֆրին քաղաքում՝ Սիրիական ազգային բանակի պաշտոնյայի հետ։

Սիրիական ազգային բանակի գրոհայինը գործակալությանը հայտնել է, որ իր տվյալներով՝ Ադրբեջան են ուղարկվել 1000 սիրիացի վարձկան, մյուս գրոհայինները հայտնել են 700-1000 մարդու տեղափոխման մասին։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: