ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան իր սանձազերծ պահվածքով պատմական մինիմումի է հասցրել սեփական արժույթը. անկում են ապրում նաև այլ արժույթներ

Թուրքական արժույթի՝ լիրայի անկումը շարունակվում է: Այսօր այն հասել է իր պատմական մինիմումին. դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել է 7,8518-ի:

Պետք է նշել, որ թուրքական արժույթի արժեզրկման գործընթացը նոր չէ: Այն լայն թափ է հավաքել՝ սկսած 2018թ.-ից՝ Թուրքիայում հոգևորական Էնդրյու Բրանսոնի ձերբակալումից հետո առաջացած թուրք-ամերիկյան հակասությունների ֆոնին: Այդ պահից ի վեր այդ երկրի ղեկավարն իր հայրենակիցներին կոչ է անում հրաժարվել ամերիկյան դոլարից:

Թուրք-ամերիկյան հարաբերությունների հետագա սրումների ֆոնին, այդ թվում՝ սիրիական հարցի, Գոլանի բարձրունքի հետ կապված ամերիկյան դիրքորոշման շուրջ, թուրքական լիրայի արժեզրկման գործընթացն է՛լ ավելի մեծ թափ է հավաքել:

Արդեն 2019թ.-ին լիրան Bloomberg-ի կողմից գնահատվեց՝ որպես աշխարհի վատագույն արժույթ: Այս ուղղությամբ վերջին մեկուկես տարվա ընթացքում Թուրքիայի Կենտրոնական բանկը պարբերաբար անվանական տոկոսադրույքների նվազման միջոցով միջամտություն էր իրականացնում՝ ըստ էության առանց լուրջ դրական արդյունքի:

Շատ աննշան ու խիստ կարճաժամկետ դրական էֆետկ ունեցավ թուրքական ԿԲ-ի կողմից արտարժութային ռեզերվների վաճառքը 2019թ.-ի վերջին: Բայց քանի որ լիրայի անկմանը շարունակաբար նպաստեց նաև արդեն 2020թ.-ին կորոնավիրուսի  պանդեմիայի արդյունքում դեպի Թուրքիա զբոսաշրջիկների թվի կտրուկ անկումը, հետևաբար նաև՝ «արտարժույթի սովը», այդ երկրի ԿԲ-ն ստիպված եղավ շարունակել դոլարային ռեզերվների անարդյունավետ ծախսը: Արդյունքում, այսօր արդեն թուրքական Կենտրոնական բանկի ռեզերվները սպառվել են:  Այս ողջ պրոցեսներին զուգահեռ, լիրայի գահավիժման շարունակական պրոցեսին նպաստեցին նաև միջերկրածովյան խնդիրների բացասական հետևանքները Թուրքիայի ֆինանսական շուկայի վրա:

Վերջին օրերին, սակայն, լիրայի նոր պատմական մինիմումին հասնելուն նպաստեց Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերված պատերազմին Թուրքիայի անթաքույց աջակցությունն ու մասնակցությունը: Մյուս կողմից, նույն ժամանակահատվածում Սաուդյան Արաբիան թուրքական ապրանքների նկատմամբ էմբարգո սահմանեց:

Պետք է նշել, որ լայն տարածաշրջանում թուրքական լիրան միակը չէ, որը կրում է Ացախյան սահմանին հրահրված էսկալացիայի բացասական հետևանքները:

Արցախա-ադրբեջանական լարվածությանը բացասաբար է արձագանքել նաև ռուսական ռուբլին՝ գրանցելով եվրոյի նկատմամբ վերջին 3-4 տարիների ռեկորդային անկում: Դոլարի նկատմամբ անկում է գրանցել նաև լարին:

Ակնհայտ է, ֆինանսական շուկաների անկումները շատ ավելի մեծ են լինելու, թե՛ աշխարհագրորեն, և թե՛ խորությամբ, եթե  ռազմական լարվածությունը երկարաձգվի:

Թերևս սա միջազգային հանրության համար Արցախի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ թուրք-ադրբեջանական՝ ողջ տարածաշրջանի համար սպառնալիք հանդիսացող  ռազմական ագրեսիան կանխելու բազմաթիվ պատճառներից մեկը կարող է լինել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: