ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սաուդյան Արաբիան ուժեղացնում է թուրքական ապրանքների ներկրման բոյկոտը

Սաուդյան Արաբիայում մանրածախ առևտրի առաջատար ցանցերից մեկը դադարեցրել է թուրքական ապրանքների ներկրում, ինչն արվել է Սաուդյան Արաբիայում Թուրքիայի դեմ ամբողջական բոյկոտի արշավի շրջանակում: Հայտնի է, որ միապետության նման դիրքորոշումը պայմանավորված է այն պնդմամբ, որ Անկարան միջամտում է Մերձարևելյան տարածաշրջանի պետությունների ներքին գործերին:

Gulf News-ի փոխանցմամբ՝ խոսքը Abdullah Al Othaim Markets առևտրային ցանցի մասին է, որն արգելել է թուրքական ապրանքների ներկրումն ու եղած թուրքական ապրանքից հնարավորինս արագ ազատվելու որոշում է կայացրել:

«Մեր առաջնորդները, կառավարությունն ու անվտանգությունն այն կարմիր գիծն են, որը չի կարելի հատել»,-ասված է ընկերության հայտարարությունում:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլռահման բին Մուսաադը կոչ էր արել բոյկոտել թուրքական ապրանքների ներմուծումն արաբական ամենամեծ միապետություն: Պատճառն այն է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Կատարում թուրքական բանակը նպաստում է Պարսից ծոցի երկրներում իրավիճակի կայունացմանը:

Սաուդյան Արաբիայի առևտրային պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանը ևս թեմայի վերաբերյալ գրառում էր արել թվիթերյան միկրոբլոգում:

«Բոյկոտե՛ք թուրքական ամեն բան՝ ներմուծում, արտահանում, ներդրում ու զբոսաշրջություն: Այժմ սա յուրաքանչյուր սաուդացի գործարարի և սպառողի պարտականությունն է»,- գրել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: