Իրանը սատարում է Սաուդյան Արաբիայի հետ երկխոսությանը. Իրանի ԱԳՆ խոսնակ
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դրական է որակել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև երկխոսության նկատմամբ թագավորության հետաքրքրությունը, հայտնում է Tehran Times թերթը։
Իրանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն արձագանքել է միջազգային մամուլի կողմից տարածված այն լուրերին, որոնց համաձայն` պաշտոնական Թեհրանն ու պաշտոնական Ռիադը բանակցություններ են վարում Բաղդադում և նշել, որ Իրանը սատարում է Սաուդյան Արաբիայի հետ երկխոսությանը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ ողջունել է Սաուդյան թագավորության հետ երկխոսությունը և այն համարում է երկու պետությունների ժողովուրդների շահն ու տարածաշրջանային խաղաղության և կայունության երաշխիքը: Իրանը կշարունակի այդպես մտածել», - ասել է Ղաթիբզադեն շաբաթական մամուլի ճեպազրույցի ընթացքում:
Ավելի վաղ Financial Times-ը հաղորդել էր, որ Սաուդյան Արաբիայի և Իրանի պաշտոնատար անձինք ապրիլի 9-ին Բաղդադում անցկացրել են երկկողմ բանակցությունների առաջին փուլը, իսկ հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել հաջորդ շաբաթ: Պարբերականը վկայակոչելով տարածաշրջանային պաշտոնյաներին, նշել էր, որ բանակցություններում քննարկվել են Եմենի հութիական «Անսարալլահ» շարժման գործողությունները Սաուդյան Արաբիայի դեմ:
Reuters լրատվական գործակալությունը, իր հերթին, հաստատել էր լուրը և հավելել, որ այդ շրջանակում քննարկվել է նար ֆինանսական վակուումում գտնվող Լիբանանին առնչվող մի շարք հարցեր։
Սաուդյան Arab News-ը՝ վկայակոչելով թագավորության բարձրաստիճան պաշտոնիայի, հերքել է բանակցությունների մասին տեղեկությունը։
Տարվա սկզբում Ղաթիբզադեն հայտնել էր, որ Իրանը պատրաստակամություն ունի Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները շտկել և նշել, որ եթե Ռիադը փոփոխություններ կատարի իր քաղաքական օրակարգում և եզրակացնի, որ խնդիրների լուծումը կայանում է «տարածաշրջանային համագործակցությունում», Իրանը կլինի առաջին երկիրը, որը կողջունի այդ բարեփոխումները:
Նշենք, որ Բաղդադի ենթադրյալ բանակցությունները տեղի են ունենում Վիեննայում միջուկային գործարքի վերսկսված բանակցությունների շուրջ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական լարվածության ֆոնին:
Անցյալ շաբաթ Արաբական լիգայի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ղեկավարները հանդես են եկել Իրանին քննադատող հայտարարություններով: Արաբական լիգան «ծայրահեղ անհանգստություն» է հայտնել ուրանի հարստացումը մինչև 60 տոկոսի հասցնելու Իրանի որոշման կապակցությամբ՝ այն անվանելով «վտանգավոր զարգացում»: Բացի այդ, կազմակերպությունը Իրանին մեղադրել է 2015 թվականին ստորագրված Իրանի միջուկային համաձայնագրով Իսլամական Հանրապետության ստանձնած պարտավորությունները խախտելու համար։
Հիշեցնենք, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագաիտական հարաբերությունները խզվել էին այն բանից հետո, երբ 2016 թվականին Սաուդյան Արաբիայի կողմից հայտնի շիա հոգևորական Շեյխ Նիմեր ալ-Նիմրի մահապատժին հաջորդել էր Թեհրանում թագավորության դեսպանատուն ներխուժումը։ Դիվանագիտական հարաբերությունների խզումից ի վեր Սաուդյան Արաբիան աջակցել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոլանդ Թրամփի՝ Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշման» քաղաքականությունը, փոխանցում է Tert.am-ը։
այլ նյութեր այս թեմայով
- Պուտինը և Ռաիսին քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը Պուտինը տեղեկացրել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեության, այդ թվում՝ խաղաղ բնակչությանը մարդասիրական...
- Անհրաժեշտ է հարգել տարածաշրջանում հայերի իրավունքները. Ռաիսի Ինչ վերաբերում է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին։ Մենք շեշտում ենք, որ հայերի իրավունքները պետք...
- Տարածաշրջանի երկրների միջազգային սահմանների պահպանումը կարմիր գիծ է. Իրանի ՊՆ «Տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների պահպանումը կարմիր գիծ է Իրանի Իսլամական...
- Իրանը չեղարկել է բոլոր չվերթները դեպի Հայաստան և Ադրբեջան Տարածաշրջանում հատուկ պայմաններից ելնելով և ավիացիոն կազմակերպության NOTAM-ի (օդաչուներին ուղղված ծանուցման հապավումը)...
- Իրանը Ղարաբաղը դիտարկում է որպես Ադրբեջանի մաս, սակայն տարաձայնությունները պետք է լուծվեն երկխոսության միջոցով. Իրանի ԱԳ նախարար Նա գրառումն արել է Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ