ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Լրտեսական սկանդալը» կարող է հարվածել ռուս-թուրքական գազային հարաբերություններին․ Biznes Alert

Անկարան և Մոսկվան ցանկանում են ընդլայնել «Թուրքական հոսք» գազատարի շուրջ իրենց համագործակցությունը, սակայն վերջերս տեղի ունեցած «լրտեսական սկանդալի» հետևանքով նրանց միջև հարաբերությունները կարող են վատթարանալ, գրում է լեհական Biznes Alert հրատարակությունը։

Նշվում է, որ Թուրքիայի էներգետիկ ոլորտի աղբյուրներից Independent Commodity Intelligence Services (ICIS)վերլուծական ընկերության ստացված տեղեկություններից հայտնի է դարձել, որ թուրքական  BOTAS և Bosforus Gaz ընկերությունները ռուսական «Գազպրոմ»-ին գաղտնի տեղեկություններ են փոխանցել Սև ծովում գազային հանքավայրերի, գազի գնի և թուրքական շուկայում դրա տեղափոխման մասին։ Ավելին՝ սա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ թուրքական կողմից այլ գնորդներ հումքի ինքնարժեքի շուրջ բանակցություներ են վարել ռուսական կողմի հետ փոխանցում է Tert.am-ը։ 

Նշվում է, որ եթե Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը օրենքի խախտում արձանագրի, ապա այս ընկերությունները ստիպված կլինեն զրկվել գործունեություն ծավալելու արտոնագրից։ ICIS-ի փոխանցմամբ՝  ներկայացված մեղադրանքները, հնարավոր է, որ բավարար չհամարվեն նման դատավճռի կայացման համար։ 

Հայտնի է, որ այս երկու ընկերությունն էլ այժմ ահռելի ծավալների ներմուծման պայմանագրեր ունեն ռուսական կողմի հետ։  

BOTAS, Bosforus Gaz և «Գազպրոմ» ընկերությունները այս առնչությամբ հրաժարվել են մեկնաբանություններ տալ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: