ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան արձագանքել է Charlie Hebdo-ի Էրդողանի ծաղրանկարով շապիկին

Անկարան դատապարտում է Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի ծաղրանկարների հրապարակումը Charlie Hebdo ֆրանսիական ամսագրում և դրանք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «հակամուսուլմանական ծրագրի» պտուղներն է համարում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի կոմունիկացիաների բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը, փոխանցում է  ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Charlie Hebdo-ն իր շապիկին հրապարակել էր Էրդողանի ծաղրանկարը` Փարիզի և Անկարայի հարաբերությունների միջև ճգնաժամի ֆոնին: Թուրքիայի ղեկավարը ծաղրանկարում պատկերված է կիսահագնված, նստած է բազկաթոռին և աջ ձեռքում զովացուցիչ ըմպելիք է: Մյուս ձեռքով նա բարձրացնում է ծառա կնոջ զգեստի ծայրը: Ծաղրանկարը վերնագրված է` «Էրդողանն անձնական կյանքում շատ անպարկեշտ է»:

«Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հակամուսուլմանական ծրագիրը պտուղներ է տալիս: Charlie Hebdo-ն հենց, այսպես կոչված, ծաղրանկարների նոր շարք է հրապարակել, որը լի է իբր մեր նախագահի վիրավորական պատկերներով: Մենք դատապարտում ենք այս հրապարակման մշակութային ռասիզմ և ատելություն սերմանելու նողկալի փորձը»,- գրել է Ալթունը Twitter-ում:

Նա նշել է, որ «ռասիստական, այլատյացական, իսլամաֆոբական և հակասեմական հրահրումները չեն կարողանա Թուրքիային պատասխան գործողությունների դրդել»:

«Այս տեսակի անպատասխանատու և անիմաստ հարձակումները մեր մշակույթի դեմ միայն ռասիզմ և խտրականություն կծնեն: Մենք մեր եվրոպացի բոլոր առողջ ընկերներին կոչ ենք անում պայքարել այսպիսի պարզունակ մշակութային ռասիզմի, մտավոր անպտղության և ոչ քաղաքակիրթ բանավեճի դեմ»,- հավելել է Ալթունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: