«Ո՞ւր են հայերը». 150 հոգանոց թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում փնտրել է հայերի և սպառնալիքներ վանկարկել (տեսանյութ)
Ֆրանսիայի Լիոն քաղաքում հարյուրավոր թուրքեր գիշերը պարետային ժամի պայմաններում փողոց են դուրս եկել՝ որոնելով հայերի բիզնես տարածքներ, դրանք ավերելու նպատակով, փոխանցում է news.am-ը:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան հայ ցուցարարները փակել էին դեպի Վալանս և Վիեն տանող մայրուղին 2 ուղղություններով՝ իրենց բողոքը հայտնելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի նկատմամբ ագրեսիայի դեմ: Այդ ակցիայի ժամանակ մի խումբ թուրքեր մուրճերով ու դանակներով հարձակվել էին հայ ցուցարարների վրա: 10-ից ավելի մարդ է տուժել, այդ թվում երեխա:
«Նիդերլանդական օրագիրը» թարգմանաբար մանրամասներ է ներկայացրել ledauphine.com կայքից, որտեղ նշվում է. «Առավոտ վաղ երկու համայնքների միջև լարվածությունը փոփոխության ենթարկվեց Վիեննի հիվանդանոցում, որտեղ մուրճի հարված ստացած հայ երիտասարդը հոսպիտալացվել էր: Երբ թուրքական համայնքից ինչ-որ մեկը այստեղ եկավ բուժման, հայացքներ փոխանակվեցին հայկական կողմում գտնվող տասնհինգ հոգու հետ: «Ոչ մի կռիվ, ոչ մի խոսք չի փոխանակվել, թեև լարված էր մթնոլորտը», – հայտնել է ոստիկանությունը, որը բոլորին, բացի տուժողի ծնողներից ու քրոջից դուրս է հրավիրել այդ վայրից»:
Իսկ արդեն գիշերը, ոստիկանության գնահատականով՝ 150 հոգուց բաղկացած թուրքական ամբոխը փողոցներում սպառնալիքներ էր վանկարկում հայերի հասցեին. «Ալլահ Աքբար», «Ո՞ւր են հայերը»:
Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ թուրքերի ամբոխը հարձակվել է նաև ոստիկանների վրա, սակայն վերջիններս հանդես են բերել սառնասրտություն:
Հիշեցնենք, որ երեկ Վալանսի ճանապարհին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտարարություն է տարածել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը, որտեղ խստորեն դատապարտել է Վալանս տանող ճանապարհին ազգությամբ հայ խաղաղ ցուցարարների դեմ ռասայական խտրականության հողի վրա իրականացված հարձակումը, որի արդյունքում կան տուժածներ և մարմնական վնասվածքներ ստացողներ։
«Բռնության յուրաքանչյուր դրսևորում, առավել ևս՝ խաղաղ ցույց անող քաղաքացիների նկատմամբ, որևէ պարագայում չի կարող ընդունելի լինել։ Միևնույն ժամանակ, դեսպանությունը կոչ է անում Ֆրանսիայում բնակվող ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին չտրվել որևէ սադրանքի՝ հավատարիմ մնալով ֆրանսիական օրենսդրության պահանջներին»,-ասված է հայտարարությունում:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ