ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չնայած համավարակին և պատերազմական վիճակին՝ ՀՀ մակրոտնտեսական վիճակը կայուն է. ՊԵԿ

Չնայած համավարակին և պատերազմական իրավիճակին՝ Հայաստանի Հանրապետությունում մակրոտնտեսական վիճակը կայուն է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Պետական բյուջեի մասին օրենքով 2020 թվականի հարկային եկամուտների սպասողականն այս պահին նախատեսված է 1 տրիլիոն 320.5  միլիարդ դրամ: Մեր կանախատեսումներով և սպասումներով այն կարող է կազմել 1 տրիլիոն 360 միլիարդ դրամ, հնարավոր է՝ մի փոքր ավելի: Համավարակի և պատերազմական գործողությունների արդյունքում մեր սպասումները մի փոքր պակաս էին, սակայն մեր բիզնեսը կարողացավ իր տեղը գտնել: Սա շատ դրական երևույթ է մեր ընդհանուր տնտեսության մեջ: Այս ամենն էլ խոսում է այն մասին, որ Հայաստանում մակրոտնտեսական վիճակը կայուն է, ինչն էլ հնարավորություն է տալիս տնտեսության մինիմում մակարդակ ապահովել: Այս ամենից էլ գեներացվում են հարկերը»,- նշեց ՊԵԿ նախագահը:

Նրա խոսքով՝ 2020 թվականի 10 ամսվա հարկային եկամուտների հավաքագրումն արդեն իսկ կազմել է 1 տրիլիոն 134,8 մլրդ դրամ, որից 1 տրիլիոն 19 մլրդ դրամը զուտ հարկային եկամուտներն են, իսկ 228,5 մլրդ դրամը՝ մաքսային գծով վճարումները:

«Հարկ վճարողներին վերադարձված գումարը կազմում է 112, 3 մլրդ դրամ, ինչը բավականին դրական ցուցանիշ է»,- ասաց Հովհաննիսյանը: 

Նա նաև ընդգծեց, որ ԱԱՀ վճարողների մոտ կարգապահությունն ավելի բարձր մակարդակի վրա է եղել, քան շրջանառության հարկ վճարողների դեպքում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: