ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հակառակորդը նոր ուժեր ներգրավելով շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունն իրագործելու պլանները. Հովհաննիսյան

Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում՝ ճանապարհների ուղղությամբ, Ադբեջանի զինված ուժերին հաջողվել է մոտենալ: Մարտերը չեն դադարում գիշեր, թե ցերեկ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

«Հակառակորդը, նոր ուժեր ու միջոցներ ներգրավելով, շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունն իրագործելու պլանները։

Այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է՝ թևերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են եւ շարունակական։

Մարտունու ուղղության վրա Ադրբեջանի զինված ուժերը փորձել են զրահատեխնիկայի օգնությամբ հարձակում իրականացնել, սակայն կորցնելով մեկ-երկու միավոր զրահատեխնիկա՝ հետ է շպրտվել ելման բնագծեր՝ թողնելով դիակներ։

Մարտեր են ընթացել Բերձորից հարավ: Մի քանի անգամ փորձել են առաջ գալ, բայց չեն կարողացել: Մեր ստորաբաժանումներին հաջողվել է այդ ուղղությամբ որոշակի բարելավում իրականացնել»,- նշել է Հովհաննիսյանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: