ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դադիվանք՝ Արցախ աշխարհի պատմության խոսող վկան

Քարվաճառի շրջանում` այնտեղ, որտեղ թեք բլրակով մերձենում են Արցախի և Մռավի լեռնաշղթաները, կա մի լեռնահովիտ: Հենց այդտեղ` բլրակի վրա է կառուցված հայկական հիասքանչ կոթողներից մեկը` Դադիվանքը կամ Խութավանքը:

Վանական համալիրի «դադի» և «խութա» անվանումների ստուգաբանությունը տրվում է երկու կերպ: Առաջինը կապված է Քրիստոսի առաքյալներից՝ Թադևոսի հետևորդ Դադիի անվան հետ: I դարում՝ 60-70թթ.-ին, նա քրիստոնեություն է քարոզել Արցախում: Սակայն ժողովուրդը, դեռևս պատրաստ չլինելով դրան, քարկոծելով սպանել է Դադիին և հուղարկավորել ներկայիս Դադիվանքի տարածքում: Երբ 301թ.-ին Հայոց աշխարհում քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական կրոն, այդ տարածքը սրբատեղի դարձավ: 310-311թթ.-ին նույնիսկ Գրիգոր Լուսավորիչն է այցելել Սուրբ Դադիի գերեզման:

Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում` 2007 թվականի հուլիսի 21-ին վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են Սբ. Դադի առաքյալի մասունքները: 

Անդրադառնալով «խութա» անվանը՝ նշենք, որ «խութ» նշանակում է բլուր, հետևաբար՝ «Խութավանք» բառացի նշանակում է բլրի վրա գտնվող վանք:

 

Դեպի Դադիվանք տանող ...

Վանական համալիրում եղել են տարբեր շինություններ. 2 ժամատուն, 2 հնագույն եկեղեցի, միաբանական խցեր, հյուրատուն, գործատուն, գրատուն, որոնց հիմնական մասը կառուցվել է Զաքարյան իշխանապետության տարիներին։

Մատենագրական աղբյուրների համաձայն՝ Դադիվանքի մասին հիշատակություններ հանդիպում են 9-րդ դարից սկսած: Ինչպես վկայում են տեղում պահպանված կառույցներն ու վիմագիր արձանագրությունները՝ վանքն արդեն 12-րդ դարի առաջնորդանիստ կենտրոն էր: 

Համալիրի գլխավոր՝ կաթողիկե եկեղեցու հյուսիս-արևմտյան կողմում Սուրբ Դադի եկեղեցին է: Այն, ըստ մասնագետների, կառուցվել է 10-11-րդ դարերում: Գմբեթավոր ժամատունը, ըստ հարավային ճակատի արձանագրության, 1224 թ.-ին հիմնել է վանքի առաջնորդ Վասակ նահատակի որդին՝ Գրիգորիսը:  Դադիվանքի կենտրոնական կառույցը Կաթողիկե Սուրբ Նշան եկեղեցին է, որը 1214 թվականին կառուցել է Հաթերքի իշխանուհի Արզու-Խաթունն՝ ի հիշատակ իր ամուսնու՝ Վախթանգ Վախթանգյանի և երկու որդիների՝ Հասանի և Գրիգորի, որոնցից ավագը նահատակվել էր թուրքերի դեմ պատերազմելիս։

Կառույցին համահունչ է երկհարկանի զանգակատունը, որի արևմտյան մասում պահպանվել են երկու խաչքարեր՝ քանդակված 1283 թվականին՝ վարպետ Աթանասի կողմից։ Դրանք, ինչպես նաև պատերին արված արձանագրությունները, 12-13-րդ դարերում տեղի ունեցած դեպքերի վկայությունն են:

Վանքի շինությունները, փաստում են նաև այն մասին, որ դարեր շարունակ եպիսկոպոսանիստ այս վայրում ապրել ու գործել են բազմաթիվ միաբաններ: Օրինակ՝ 12-րդ դարում Մխիթար Գոշը միառժամանակ այստեղ է բնակվել, և աշխատել է իր «Դատաստանագրքի» վրա։

Դադիվանք - Վիքիպեդիա՝ ազատ ...

Դադիվանքն ունեցել է 200 000 հա կալվածքներ, սակայն 1920 թվականին Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցվելուց հետո զրկվել է կալվածքներից, դադարել գործելուց։ 1960-ական թվականներին Ադրբեջանի իշխանությունները վանական համալիրի տարածքում գյուղ են հիմնել, որի բնակիչները վնասել են վանական համալիրի շենքերը, որմնանկարները։ 1993 թվականի մարտի 31-ին Դադիվանքն ազատագրվել է, վերաբացվել է 1994 թվականին: 

2001 թվականի հոկտեմբերի 8-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 16 պատվիրակությունների կողմից, որոնց կազմում էին Հայաստանի, Կիպրոսի, Իտալիայի, Ռումինիայի, Հունաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներ, ստորագրվեց Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող No 9256 փաստաթուղթը, որի համաձայն Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական քաղաքականության աղաղակող փաստերից է Դադիվանքի ավերումը, որը «տեղի իսլամադավան բնակչությունը (ադրբեջանցիները) համարում էր հայկական քրիստոնեական կրոնի մնացորդ և ավերեց այն, ինչպես կարողացավ:

Դա­դի­վան­քի վե­րա­կան­գն­ման ա­ռա­ջին փուլն սկս­վել է 1997-ին: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: