ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի շրջանակներում. Պոմպեո

mir.net

Մինսկի խումբը պետք է շրջանակ հանդիսանա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործողությունների համար: Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երկուշաբթի օրը հայտարարել է Le Figaro թերթի կայքում հրապարակված հարցազրույցում՝ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ բանակցությունների ավարտին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ-ը, Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ միասին, Մինսկի խմբի համանախագահներ են, որոնց հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումն է: Հենց այս շրջանակներում էլ պետք է իրավիճակը կարգավորել»,- ասել է Պոմպեոն, փոխանցում է News.am:

Միաժամանակ նա հատկապես նշել է, որ ԱՄՆ-ը «մտահոգված է Թուրքիայի ռազմական ներուժի աճով»: «Մենք այդպիսի մտահոգություն ենք հայտնել ինչպես անձնական հանդիպումների մակարդակում, այնպես էլ հրապարակավ: Եվրոպան և ԱՄՆ-ը պետք է միասին ձգտեն համոզել Էրդողանին, որ նման գործողությունները չեն բխում իր ժողովրդի շահերից»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

«Նախագահ Մակրոնի հետ միասին մենք երկար քննարկեցինք Թուրքիայի վերջին գործողությունները և համաձայնության եկանք այն հարցում, որ դրանք շատ ագրեսիվ բնույթ են կրում՝ լինի դա Ադրբեջանին նրա աջակցությունը, թե սիրիական ուժերի տեղակայումը տարածաշրջանում: Մենք քննարկեցինք նաև Թուրքիայի գործողությունները Լիբիայում, որտեղ այս երկիրը նաև նպաստել է երրորդ երկրների կազմավորումների տեղակայմանը: Քննարկվեցին նաև Թուրքիայի գործողությունները արևելյան Միջերկրական ծովում, և այս ցուցակը կարելի է շարունակել»,- ասել է Պոմպեոն:

«ԱՄՆ դիրքորոշումն այն է, որ այդ հակամարտությունների ինտերնացիոնալացումը կործանարար է և վնասում է բոլոր առնչվող երկրներին»,- հավելել է նա: «Հենց այդ պատճառով մենք դիմել ենք բոլոր պետություններին` խնդրելով դադարեցնել միջամտությունը Լիբիայում՝ խոսքը լինի Ռուսաստանի, Թուրքիայի և այլոց մասին: Նույնը վերաբերում է Ադրբեջանում տիրող իրավիճակին»,- պարզաբանել է ԱՄՆ պետքարտուղարը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: