ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ի ղեկավարները կարող են քննարկել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հնարավոր Է համարել, որ ԵՄ-ի ղեկավարները դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում կարող են քննարկել Անկարայի նկատմամբ պատժամիջոցները՝ Արևելյան Միջերկրածովում նրա գործողությունների համար, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Ցավոք, ամեն անգամ տեղի են ունենում նոր սադրանքներ, ուստի դա Թուրքիայի ձեռքում Է: Եթե մինչև դեկտեմբեր Թուրքիայից դրական ազդակներ չլինեն, եթե լինեն հետագա սադրանքներ, ինչպես Էրդողանի այցը Հյուսիսային Կիպրոս, ապա կլինեն շատ դժվարին բանավեճեր (դեկտեմբերին ԵՄ-ի ղեկավարների)»,-հայտարարել Է Մաասը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդակցությունից առաջ, որը տեղի Է ունեցել տեսախորհրդաժողովի ձևաչափով: Առայժմ, նրա խոսքով, Թուրքիայի և Հունաստանի միջև հակամարտության կարգավորման փորձերն արդյունքների չեն հանգեցրել, որոնք ակնկալում են Եվրոպայում: Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր են արդյոք Անկարայի դեմ պատժամիջոցները, նախարարն ընդգծել Է, որ ԵՄ-ում այդ հարցը բարձրացրել են նաև ավելի վաղ: Մաասը կոնկրետ երկրներ չի նշել, բայց ակնարկել Է Կիպրոսը և Հունաստանը, որոնք ընթացիկ տարում այդ հարցը դրել են եվրոպական բանակցությունների շրջանակներում:

«Եթե բարելավումներ չլինեն Թուրքիայի առնչությամբ, ապա կելնեմ այն բանից, որ թեման (պատժամիջոցների) կրկին դեր կխաղա դեկտեմբերին ԵՄ-ի խորհրդում»,-հայտարարել Է Մաասը: Վերջին ժամանակներս Աթենքի և Անկարայի միջև հարաբերությունները կտրուկ սրվել են: Դա կապված Է այն բանի հետ, որ թուրքական Oruc Reis նավը սեյսմիկ հետազոտություններ Է անցկացնում Արևելյան Միջերկրածովի շրջանում, որը Հունաստանը համարում Է իր բացառիկ տնտեսական գոտին (ԲՏԳ): Հունաստանի զինված ուժերը բարձր մարտական պատրաստության են բերվել: Թուրքիան նաև հետազոտություններ Է անցկացնում Կիպրոսի մերձակայքում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: