ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կոմիտասի պողոտայում կկառուցվի վերնանցում, այգի, ամֆիթատրոն, շատրվան- ջրավազաններ. Սուրեն Պապիկյան

Կառավարությունը հավանություն տվեց 10 մլն դոլարի չափով ներդրումային ծրագրին, որով նախատեսվում է Կոմիտասի պողոտայում կառուցել վերնանցում, այգի, ամֆիթատրոն, շատրվան-ջրավազաններ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ ներդրումային ծրագիրը ներկայացրել է «Հայկ 88» ՍՊԸ-ն՝ կառավարությունից խնդրելով կառուցապատման իրավունքով հողամասեր տրամադրել:

««Հայկ 88» ՍՊԸ-ն հանդիսանում է Կոմիտասի պողոտայի 49/9 հասցեում 2774 քմ մակերեսով շինության սեփականատեր և դրա զբաղեցրած 2016 քմ մակերեսով հողամասի վարձակալ: Ծրագրով նախատեսում է ապամոնտաժել ընկերության սեփականության իրավունքով պատկանող շինությունը, լուծել հողամասի նկատմամբ ընկերության վարձակալության իրավունքը և Կոմիտասի պողոտայի 49/9 ու 49/10 հասցեներում գտնվող հողամասերը ձևակերպել կառուցապատման իրավունքով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով՝ ծրագրի իրականացումից հետո ընկերության կողմից Երևանի բնակիչների համար կկառուցվի Կոմիտասի պողոտան հատող վերնանցում, որն իրար կկապի Արաբկիր մանկական զբոսայգին և Կոմիտասի պողոտայի 49/9 ու 49/10 հասցեներում կառուցվելիք այգին:

Ծրագրով նախատեսված ներդրումները կկազմեն 10 մլն դոլար: Այգու բարեկարգման և վերակառուցման համար կներդրվի մոտ 1 մլն դոլար, որն ուղղվելու է ամֆիթատրոնի կառուցմանը, շատրվան-ջրավազանների կառուցմանը, կաթիլային ոռոգման ապահովմանը, լուսավորությանը և այլ աշխատանքների իրականացմանը:

«Նշեմ նաև, որ ներկա պահին այդ տարածքը գտնվում է ոչ բարեկարգ վիճակում և այստեղ ներդրումների կարիք կա»,- ասաց Սուրեն Պապիկյանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.11.2024
       
    29.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: