ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանի և Ղարաբաղի միջև շուտով չվերթներ կսկսվեն. Աղբյուր

Aeroclub.ru

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ռուսաստանի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության բացման հարցը. դեկտեմբերին Ռուսաստանից առաջին թռիչքները կարող են վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում:

«Հիմա երկու կողմերն էլ` մերն ու ռուսականը, ջանքեր են գործադրում դա իրագործելու համար», - ասել է Ռիա Նովոստի գործակալության զրուցակիցը:

Նա հավելել է, որ օդային նավահանգիստը սպասարկելու է նաև ուղևորատար չվերթներ, որոնք, ինչպես սպասվում է, ԼՂՀ կժամանեն ոչ միայն Մոսկվայից, այլև՝ Ռուսաստանի մարզերից, փոխանցում է Aysor.am:

Մեկ այլ աղբյուր հաստատել է այս ծրագրերի հավաստիությունը: Ըստ նրա, «հավանաբար այս ամսվա վերջին մենք ականատես կլինենք, թե ինչպես են առաջին ռուսական ինքնաթիռները վայրէջք կատարելու Լեռնային Ղարաբաղում»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2025
       
    24.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: