Այն խնդիրները, որ դրված էին 1988 թվականին, նորից դրված են. Վազգեն Մանուկյան
«Շատ հատկանշական է, որ մենք այսօր հավաքված ենք այն հրապարակում, որտեղ 1988 թվականին մեր ժողովուրդը միասնությամբ, ոգևորությամբ, մեծ հավատքով հավաքվեց ու երդվեց, որ կկառուցի անկախ, ազատ և արդար պետություն»,- այսօր Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» միասնական վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, փոխանցում է Panorama.am-ը:
Նրա խոսքով, հենց այդ օրերին հայ ժողովուրդը խոստացավ ձեռք մեկնել արցախցի քույր-եղբայրներին, խոստանացավ, որ կապահովի նրանց անվտանգությունը, ինչպես նաև խոստացավ Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ։
«Այդ խնդիրների մեծ մասը կատարվեց, մենք ստեղծեցինք անկախ պետություն՝ իր բոլոր խնդիրներով։ Բայց մենք այդ պետությունը կառուցեցինք։ Մենք հաղթեցինք պատերազմում։ Հայաստանի և Արցախի բանակը համարվում էին ամենահզորն այս տարածաշրջանում։ Մենք, սփյուռքի հետ միասին համագործակցելով, անընդհատ ավելացնում էինք մեր ազդեցությունը միջազգային ասպարեզում»,- հիշեցրեց Վազգեն Մանուկյանը։
Բայց, նրա խոսքով, երեսուն տարի անց հայ ժողովուրդը կրկին հավաքվել է նույն հրապարակում՝վիրավորված արժանապատվությամբ, հսկայական մարդկային ու տարածքային կորուստներով.
«Եվ այն ամենն, ինչ մենք արել էինք Արցախի հարցի համար, գրեթե կորած է, վտանգված է նաև Հայաստանը։ Նույնիսկ Հայաստանի գոյությունն է հիմա վտանգի առջև, երբ ադրբեջանցիներն են որոշում Հայաստանի սահմանը՝ ոչ մի դիմադրություն չստանալով մեր պետական մարմիններից։ Սա է վիճակը։ Հարմարվե՞նք այդ վիճակին։ Այն խնդիրները, որ դրված էին 1988 թվականին, նորից դրված են։ Եվ մենք այդ բոլոր խնդիրները պետք է լուծենք»։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ