ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արևմուտքը շարունակելու է Ռուսաստանի փոխգործակցությունն այլ պետությունների հետ խոչընդոտելու փորձերը

Արևմտյան երկրները չեն դադարեցնի Ռուսաստանի բարենպաստ փոխգործակցությունն այլ պետությունների հետ խոչընդոտելու փորձերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի վեհաժողովում, որը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ռեժիմով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այժմ մեզ համար պարզ է, որ Արևմուտքի նպատակն է հնարավորություն չտալ ձևավորել արտաքին բարենպաստ պայմաններ՝ Ռուսաստանի ներքին զարգացման համար»,- ասել է նա: «Գոնե այն ամենը, ինչ արվում է Ռուսաստանին զսպելու համար, հետապնդում է նման նպատակ: Հավանաբար, Ռուսաստանի զարգացմանը նպաստող արտաքին հնարավորությունները ոչնչացնելու փորձերը կշարունակվեն»:

Միևնույն ժամանակ, ըստ Լավրովի, «Արևմուտքը դեռ ամեն ինչ չէ»: «Համոզված եմ, որ այժմ ինտեգրվելու տեղ չկա, եթե ընդունենք զարգացման արևմտյան մոդելները: Կորոնավիրուսը, իմ կարծիքով, համոզիչ կերպով ցույց տվեց, որ պետք է ինչ-որ բան ինքնուրույն կառուցել: Սա շատ հավակնոտ և բարդ խնդիր է, բայց շատ հրատապ»,- ասել է նախարարը:

Ռուսաստանի արտգործնախարարը նաև ասել է, որ աշխարհի շատ երկրներ պաշտպանում են մշակութային և քաղաքակրթական բազմազանությունը հարգելու, ինչպես նաև զարգացման տարբեր մոդելներ ճանաչելու Մոսկվայի մոտեցումը, ինչը ցույց է տալիս Ռուսաստանը որպես մեկուսացված պետություն ներկայացնելու Արևմուտքի անկարողությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    10.08.2026
       
    11.08.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: