Արվում է հնարավոր ամեն բան գերիների փոխանակման գործընթացը հնարավորինս արագացնելու համար. Ավինյան
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Այս մասին հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից:
Իր խոսքում փոխվարչապետը նշել է.
«Այսօր մանրամասն քննարկելու ենք հարցեր, որոնք վերաբերում են գերիների փոխանակման բանակցությունների ընթացքին, անհայտ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին ու զոհվածների դիերի նույնականացման աշխատանքներին: Կարծում եմ անհրաժեշտություն չկա ևս մեկ անգամ շեշտելու, որ այս հարցերը կառավարության օրակարգում առաջնային տեղ են գրավում, և որ ներգրավված գերատեսչությունները պետք է գործեն առավելագույնս արագ ու ճկուն։
Տեղյակ եք, որ որոշակի զարգացումներ ունենք գերիների փոխանակման գործընթացում. դեկտեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել երեք հայ քաղաքացիական գերիներ։
Ներկայումս թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին: Այժմ ընթանում է ցուցակների ճշտման գործընթացը: Գերիների փոխանակման գործընթացում, ինչպես հայտարարել ենք, մենք առաջարկել ենք կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, ինչպես նաև ստեղծել մեխանիզմ, ըստ որի նոր գերիների հայտնաբերման պարագայում կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է առանց նախապայմանների վերադարձնել նրանց: Նշեմ, որ արվում է հնարավոր ամեն բան փոխանակման գործընթացը հնարավորինս արագացնելու համար։
Այսօր կքննարկենք նաև անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները, որոշ ծավալով նաև անդրադառնալու ենք որոնողական աշխատանքների արդյունավետության բարձրացման, ԴՆԹ հետազոտությունների հետ կապված խնդիրներին, հոգեբանական աջակցության տրամադրման ու թեժ գծի աշխատանքների հետ կապված հարցերին»։
Նիստի ընթացքում քննարկվել են զոհվածների դիերի ԴՆԹ վերլուծության միջոցով նույնականացման գործընթացն առավել արագացնելու ուղիները: Առողջապահության նախարարությունը ձեռք է բերում դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ, ինչը հնարավորություն կտա էլ ավելի արագացնել նույնականացման գործընթացը:
Հանձնաժողովի անդամները մանրամասն անդրադարձ են կատարել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին դրամական աջակցության տրամադրմանը, հոգեբանական աջակցության ծրագրերի մշակմանը ու հոգեբանական ռեաբիլիտացիոն համակարգերի ներդրմանը, բուժհաստատություններում գտնվող, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու հնարավորություններին վերաբերող հարցերին:
Փոխվարչապետը վերոնշյալ բոլոր հարցերով գերատեսչություններին տվել է համապատասխան հանձնարարականներ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ