Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամները հանդես են եկել հայտարարություններով՝ ի աջակցություն Արցախի

Հունվարի 19-ին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում բանավոր հարցեր են հնչել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որտեղ լորդերը հանդես են եկել՝ ի պաշտպանություն Արցախի՝ դեմ արտահայտվելով Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանությանը, մշակույթի օբյեկտների ոչնչացումներին, ռազմական հանցագործություններին, ռազմագերիների դեմ բռնությանը և այլն: Այս մասին հայտնում է Թերթ-ը՝ հղում կատարելով Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությանը:
Առաջին հերթին, ի պաշտպանություն Արցախի, հանդես է եկել հայ ժողովրդի մեծ բարեկամ՝ բարոնուհի Քերոլայն Քոքսը:
«Գիտեք արդյո՞ք, որ չնայած հրադադարի ռեժիմին, դեռ կան հաղորդումներ ադրբեջանական ուժերի կողմից հայ ռազմական և քաղաքացիական գերիների դեմ կատարվող վայրագությունների մասին:
Իմ այցի ընթացքում և դրանից հետո ես տեսել եմ խեղումների, խոշտանգումների և սպանությունների տեսանյութեր և լուսանկարներ. այնտեղ հայերի գլխատումներ են իրականացվում: Լսել եմ, թե ինչպես են ադրբեջանցիները գերիներից վերցնում հեռախոսները, նկարահանում նրանց խոշտանգումներն ու սպանությունները և ուղարկում նրանց ընտանիքներին:
Արդյո՞ք Նորին մեծության կառավարությունը կգործի վճռականորեն՝ ապահովելու համար, որ Ադրբեջանը պատասխանատվություն կրի կատարված և լավ փաստաթղթավորված ոճրագործությունների համար, թե՞ Ադրբեջանին թույլ կտան շարունակել անպատժելիությունը», - մտահոգվել է նա:
Բարոնուհի Իթոնն իր հերթին է բարձրացրել արցախցիների ցեղասպանության հարցը.
«Համաձայն Genocide Watch-ի՝ նոյեմբերին լույս տեսած «ցեղասպանության գործընթացի 10 փուլերի»՝ Ադրբեջանն արդեն հասել է 9-ին, այն է՝ ոչնչացման, և 10-րդ-ին՝ հերքման: Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Նորին Մեծության կառավարությունը վերջին պատերազմում Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության զոհերին պաշտպանելու և նրանց մասին հոգ տանելու պարտականությունը կատարելու համար»,- հարցրել է նա:
Քովենթրիի լորդ եպիսկոպոսն էլ անդրադարձել է Արցախի մշակութային ժառանգության թեմային:
«Ինչպես արդեն նշվել է, հազարավոր հայկական հուշարձաններ և մշակութային ժառանգության օբյեկտներ այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, ներառյալ հնագույն եկեղեցիները, վանքերը և հուշարձանային կառույցները: Կան ապացույցներ, որ Ադրբեջանն արդեն սկսել է հերքել այդ վայրերի հայկական ժառանգությունը: Ի՞նչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը`ՅՈՒՆԵՍԿՕ-ին աջակցելու համար ամենանշանակալի մշակութային հուշարձանների գույքագրում իրականացնելու հարցում, և արդյո՞ք բանակցություններ վարվել են Ադրբեջանի հետ` 1954 թ.-ին կնքված Հաագայի՝ զինված բախումների հետևանքով մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիային համապատասխան իր պարտավորությունների վերաբերյալ»,- շեշտել է հոգևորականը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ