ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի ՊԲ–ն հերոսական դրվագներ է հրապարակել

Արցախի պաշտպանության բանակը հերոսական դրվագներ է հրապարակել Արցախի երկրորդ պատերազմից։

Փոխգնդապետ Դավիթ Վազգենի Ղազարյան. ցուցաբերել է անձնական խիզախություն, աչքի ընկել կապի արդյունավետ կազմակերպման և  մարտակարգերում ստորաբաժանումների ծածուկ տեղավորման գործողություններով: Անձամբ իրականացրել է կրակի վարում՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ, ինչպես նաև աչքի ընկել տրված ստորաբաժանումների ղեկավարման և վիրավոր զինծառայողներին մարտակարգերից տարհանման գործում:

Կապիտան Սարիբեկ Կիմայի Ավագյանը հակառակորդի ինտենսիվ կրակի տակ տարհանել է բազմաթիվ ռազմական տեխնիկա, իսկ ավագ լեյտենանտ Էրիկ Մհերի Անդրեասյանը հմտորեն իրականացրել է թիկունքային ապահովման գործընթացները:

Ավագ լեյտենանտ Սամվել Վազգենի Ղարաբեկյանը, ցուցաբերելով անձնական խիզախություն, խոցել է 3 տանկ, հակառակորդի  մեկ տանկ էլ խոցվել է լեյտենանտ Վաչագան Գրիգորիի Տոնոյանի կողմից:

Սերժանտ Էրիկ Ռոմիկի Հովհաննիսյանն իր գործողություններով նպաստել է հյուսիսային ուղղությամբ հակառակորդի ճեղքման կասեցմանը:

Շարքայիններ Անդրանիկ Դանիելի Դանիելյանն ու Արման Վարդանի Մելքոնյանը հյուսիսային ուղղությամբ ոչնչացրել են հակառակորդի մեծաքանակ կենդանի ուժ:

Մայոր Դավիթ Տիգրանի Գրիգորյանը հմտորեն ղեկավարել է դիվիզիոնը, իրականացրել հակառակորդի հետախուզում ու հայտնաբերում, անձամբ կրակ վարել, ինչի արդյունքում հակառակորդին հասցվել են կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ, ինչպես նաև խոցվել հրետանային, ռեակտիվ և ականանետային մարտկոցներ:

Բուժծառայության մայոր Մհեր Արմենի Սարգսյանը, կապիտան Էլեոնորա Էդուարդի Շահինյանը, ենթասպա Հասմիկ Քաջիկի Հովսեփյանը և ծառայող Հայկանուշ Արայիկի Գնունյանը աչքի են ընկել վիրավորներին բուժօգնության ցուցաբերման և վերջիններիս առավել ապահով վայր տարհանելու գործողություններով:

Հավերժ փառք մեր հերոսներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: