ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ ՄԽ-ն կարող էր ակտիվություն դրսեւորել հայերի և ադրբեջանցիների միջև վստահության ամրապնդման հարցերում. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան ելնում է այն փաստից, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Մինսկի խմբի գործունեությունը պետք է շարունակվի: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է News.am:

«Նրանք կարևոր ավանդ են ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բազային սկզբունքների մշակման մեջ, որոնցից շատերն արտացոլվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Սա վերաբերում է թե՛ Լեռնային Ղարաբաղի շուրջը տեղակայված շրջանների վերադարձին Ադրբեջանին, թե՛ փախստականների վերադարձին, Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքի պահպանմանը, անվտանգության ապահովմանը, խաղաղապահ գործողությանը, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակմանը:

«Եռյակը» միջազգային հզոր աջակցություն ունի և կարող է օգտակար լինել հետագա քայլերի փոխընդունելի մոտեցումներ մշակելու հարցում, այդ թվում՝ կարգավիճակի հարցերում: Բայց զգուշավոր, չշտապելով, երբ ժամանակը գա:

Հիմա ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրա համանախագահները կարող էին ակտիվություն դրսևորել հայերի և ադրբեջանցիների միջև վստահության միջոցառումների ամրապնդման հարցերում: Քաղաքացիական հասարակության շրջանակում երկխոսության զարգացումը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր առողջացմանը և քաղաքական ուղիում հետագա քայլերի համար նախադրյալների ստեղծմանը»,- նշել է նա:

Ի պատասխան հարցին՝ Մոսկվան մտավախություն չունի՞ արդյոք Ղարաբաղում հակամարտության արդյունքում Անդրկովկասում Թուրքիայի ռազմական ներկայության ուժեղացման առումով՝ հաշվի առնելով Ադրբեջանում ավիաբազաներ կառուցելու Թուրքիայի մտադրությունների մասին լուրերը, Ռուդենկոն նշել է. «Ելնում ենք այն փաստից, որ տարածաշրջանում Անկարայի հետ ռազմական գծով մեր փոխգործակցությունը կառուցվում է հունվարի 30-ից Աղդամի շրջանում գործող Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակում:

Այսպիսի կենտրոնի բացումը դիտարկելով որպես համատեղ ջանքերի լավ օրինակ՝ ուղղված տարածաշրջանում իրադրության կարգավորմանը»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: