«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հաստատեց, որ գոյություն ունի գաղտնի պայմանավորվածություն «վերաբերող ընդհանուր օգտագործվող Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածին, քանի որ այնտեղ ճանապարհն անցնում էր վիճարկելի հատվածներով»:
Ինչպես նկատեց Ավինյանը, այդ ճանապարհահատվածից բացի ադրբեջանցիներից օգտնում են նաև ՀՀ քաղաքացիները, ովքեր, այդ թվում նաև անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է տեղյակ լինեն այդ պայմանավորվածության բովանդակության մասին, սակայն «ամենթափանցիկ» իշխանությունը մտադիր է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող բավականին մտահոգիչ զարգացումները:
Փետրվարի 10-ին Ազգային անվտանգության ծառայությունն արգելեց լրատվամիջոցներին առանց իր համաձայնության Սյունիքի սահմանամերձ տարածքներում տարբեր թեմաներ լուսաբանել: Նշենք, որ Սյունիքում տեղի ունեցող զարգացումների մասին հանրությունը իմանում է բացառապես լրատվամիջոցների հրապարակումներից՝ խոսքը Սյունիքում անհասկանալի հիմքերով բանավոր փոխըմբռմամբ Ադրբեջանին տարածքներ հանձնելու, այս կապակցությամբ ադրբեջանական զորքի հետ գյուղացիների բանակցությունների, Սյունիքի տարածքում «բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակների տեղադրման, ադրբեջանական կողմի տարբեր սադրանքների մասին է:
Պաշտոնական լրատվությունն այս ամենը փորձում է ամեն կերպ քողարկել: Դրա վերջին փորձը պաշտպանության նախարարության՝ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպեր չլինելու մասին հաղորդագրությունները էր այն դեպքում, երբ լրատվամիջոցները փաստերով ներկայացնում էին այդ օրերին ադրբեջանական կողմի սադրանքը Կապան-Ճակատեն հատվածում:
Այժմ, լրատվամիջոցներին արգելելով լուսաբանել, թե ինչպես է Փաշինյանն իրականում բարձրացնում Սյունիքի և Հայաստանի անվտանգությունը, իշխանությունը հույս ունի Հայաստանի Հանրապետության պետական շահերին հակասող իր բանավոր, որոշ դեպքերում չի բացառվում նաև արդեն փաստաթղթավորված պայմանավորվածությունների կապակցությամբ հանրային դժգոհությունները կանխել՝ ավելի երկար իշխանության ղեկին մնալու համար, ինչը կարող է աղետալի ավարտ ունենալ Հայաստանի Հանրապետության համար:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
