ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ովքե՞ր կորոնավիրուսի դեմ անվճար պատվաստվելու հնարավորություն կունենան

«Կորոնավիրուսի դեմ պետպատվերի շրջանակում կարող են պատվաստվել ռիսկային խմբում ներառված քաղաքացիները։ Արդեն հաստատվել է այդ ցանկը»,- այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխանցում է Panorama.am-ը։

Նախարարը մանրամասնեց՝ պետական պատվերի շրջանակում կորոնավիրուսային պատվաստանյութ կստանան 65 տարին լրացած անձինք, բուժաշխատողները, քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիները և փակ հաստատություններում գտնվող շահառուները։

Անահիտ Ավանեսյանը հստակեցրեց նաև՝ երեխաներն այս պահին պարտադիր պատվաստման ծրագրում ընդգրկված չեն։

«Պատվաստումները չեն կրելու պարտադիր բնույթ։ Պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների վերաբերյալ բոլոր տեղեկությունները տրամադրվում են։ Ու, իհարկե, Հայաստան ներմուծվող պատվստանյութերը գնահատվելու են մասնագիտական խմբի կողմից, կգնահատվի դրանց արժեքը, ազդեցությունը, բոլոր կողմնակի երևույթները։ Ասեմ, որ արդեն փոքր թվով պատվաստումներ սկսվել են»,- ասաց նա։

Նախարարը տեղեկացրեց, որ լայնածավալ պատվաստումներ կիրականացվել մարտ ամսից սկսած։

Նա նաև նշեց, որ Հայաստանում մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել «AstraZeneca» և «Sputnik V» պատվաստանյութերին։ 

Թե պետությունը որքան գումար է հատկացնելու պատվաստանյութ գնելու համար, Անահիտ Ավանեսյանը չպատասխանեց՝ ասելով, որ այս փուլում դեռ չի կարող հստակ ինֆորմացիա տրամադրել։

Հայնի չէ նաև, թե պատվաստանյութն ինչ արժեք կունենա քաղաքացիների համար, որոնք հնարավորություն չունեն պետական պատվերի շրջանակում այն ստանալու։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    29 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: