ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն վերադարձել է Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրին

Delfi

ԱՄՆ-ն պաշտոնական ծանուցագիրը ներկայացնելուց 30 օր հետո վերադառնում Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը` հղում տալով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությանը:

Պաշտոնյան հիշեցրել է, որ նախագահ Ջո Բայդենը համապատասխան փաստաթուղթը ստորագրել է իր պաշտոնավարման առաջին օրը`հունվարի 20-ին:

Բլինկենը նշել է, որ Վաշինգտոնը ամենակարևոր բանակցություններում բոլոր մակարդակներում  կբարձրացնի կլիմայի փոփոխության խնդիրները:

«Կլիմայի փոփոխության իրական սպառնալիքներին արձագանքելը և մեր գիտնականներին լսելը մեր ներքին և արտաքին քաղաքական գերակայությունների կենտրոնում է»,-ավելացրել է պետքարտուղարը:

Սա «կենսական նշանակություն» ունի ազգային անվտանգության, միգրացիայի, միջազգային առողջապահության, տնտեսական  դիվանագիտության և առևտրային բանակցությունների ոլորտում, եզրափակել է պետքարտուղարը:

Փարիզի կլիմայական համաձայնագիրը կլիմայի վերաբերյալ առաջին համաշխարհային փաստաթուղթն է, որը 2015 թվականի դեկտեմբերին ստորագրել է ավելի քան 190 պետություն: Այն սահմանում է գլոբալ տաքացումը զսպելու գործողությունների համաշխարհային ծրագիրը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: