ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շինծու գործ է. այս ամենը շատ արագ կբացահայտվի. Վանեցյանը՝ Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի և մյուսների գործի մասին

«Այս իշխանությունները գործում եմ տրամանանությունից դուրս»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ով իր համախոհների հետ երթով շարժվում է դեպի Ազատության հրապարակ՝ մասնակցելու  Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին, հայտնում է Panorama.am-ը:

Նա նշել է, որ այսօր ունենք 5000-ից ավելի զոհեր, 10 հազարից ավելի հաշմանադմություն ստացած երիտասարդներ, գերիներ։

«Իշխանությունը որևէ հարց չի լուծում, օգտագործում է  իրավապահ  համակարգը՝ որպեսզի լռեցնի իր ընդդիմախոսներին։ Նկատի ունեմ Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի ձերբակալությունները։

Այսօր Հայաստանի անվտանգության հետ կապված կան ավելի կարևոր հարցեր։ Ցավով եմ ասում, որ Ազգային անվտանգության ծառայությունը  նման նպատակի համար է օգտագործվում։

Չգիտեմ՝ ինչ-որ ֆեյք, որը իբր վիրավորել է իշխանություններին, իբր ֆեյքին վարողները Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանն են։ Նրանց ճանաչողները գիտեն՝ անհնար է, որ նրանք  նման գործողություն անեն։ Նրանք ունեն այնքան հնարավորություն, համարձակություն, որ իրենց կարծիքները արտահայտեն բաց, իրենց դեմքով, ինչը միշտ արել են ու չեն թաքնվել որևէ ֆեյքի հետևում»,- ասել է Ա. Վանեցյանը։

Նա նշել է, որ ուղղակի ամոթ է, կեղծ, շինծու գոծով են նրանց ձերբակալել. «Իմ նախկին գործընկերներին խորհուրդ եմ տալիս չկատարել քաղաքական պատվեր, բացառապես ծառայել մեր ժողովրդին ու մեր հայրենիքին»։ 

Ա. Վանեցյանը հայտնել է, որ ընդդիմությունն ունի կոնկրետ ծրագիր՝ հեռացնել Փաշինյանին այս իշխանությունից, և այսօր տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել և իրենց դժգոհությունն են արտահայտում գործող իշխանություններից։

«Այս իշխանությունների բախտը բերել է, որ մենք ունենք իրավագիտակցություն, պետական շահը միշտ դասում ենք ավելի բարձր, քան բոլոր մնացած շահերը։ Մեր քաղաքացիները մեզ մեղադրում են կտրուկ գործողություններ չանելու մեջ, բայց մենք հասկանում ենք, որ չի կարելի անցնելը օրենքը, Սահմանադրությունը։ Մեր բոլոր քայլերը պետք է անենք բացառապես Սահմանադրական ճանապարհով»,- ասել է Ա. Վանեցյանը։

Նա վստահեցրել է, որ 100 տոկոս երկիրը փրկելու են այս արհավիրքից։

Ա. Վանեցյանը հայտնեց, որ բողոքի ակցիաները լինելու են ավելի ակտիվ, շարունակական, ներգրավելու են բազմաթիվ մարդիկ։ 

«Յուրաքանչյուրի մասնակցությունը շատ կարևոր է»,- ընդգծել է նա։ 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: