ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ժամանակն է, որ Թուրքիայի ագրեսիվ պահվածքի դեմ ավելի լայն հարթակ և մեկ միասնական դաշինք ստեղծվի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունն օրեցօր ավելի մեծ ռիսկային իրավիճակներ է սկսում ստեղծել տարբեր երկրների ու տարբեր ազգերի համար: Ազգայնամոլ ու հիվանդագին գաղափարները կյանքի կոչելու և կայսերական երբեմնի ազդեցությունն աշխարհում վերականգնելու համար, ինչպես երևում է, Էրդողանը չի ընկրկում ոչ մի բանի առջև և սահուն կերպով առաջ է շարժվում իր ծավալապաշտական նկրտումների համատեքստում:

Վերջինս տիրապետող դիրքերի հասնելու նպատակով ապակայունացնում է իրավիճակը Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրածովային տարածաշրջանում, Հարավային Կովկասում, չի խորշում հակամարդկային մեթոդներից ու մարդկության դեմ ոճիր գործելուց, իր արարքները կոծկելու և էլ ավելի հեռուն գնալու համար շանտաժային քաղաքականության միջոցով փորձում է լռեցնել տարբեր երկրների՝ այդ թվում նաև գերտերություններին:

Եթե նախկինում համաշխարհային վտանգ կրող երկրի նախագահը սահմանափակվում էր միայն ագրեսիվ հռետորաբանությամբ, ապա վերջին մի քանի տարվա ընթացքում խոսքից գործողությունների անցնելով իր դիրքերն ամրապնդում է նաև գործնական տիրույթում: 

Թուրքիայի այս ագրեսիվ քաղաքականության դեմ պայքարելու համար արդեն իսկ ձևավորվել է հարթակ՝ ի դեմս Եգիպտոսի, Կիպրոսի, Հունաստանի, Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ֆրանսիայի, ինչպես նաև Իրաքի: Սակայն հարցը կայանում է նրանում՝ արդյոք միայն այդ պետությունները պե՞տք է պայքարեն աստիճանաբար ավելի վտանգավոր դարձող Էրդողանի գործողությունների դեմ: Ժամանակը չէ՞ արդյոք, որ Թուրքիայի անմիջական և ոչ անմիջական սպառնալիքի ներքո գտնվող երկրները, ինչու ոչ նաև պետություն չունեցող տարբեր ազգերը (օրինակ՝ քրդերը), դաշինք ստեղծելով՝ գան մեկ միասնական դիրքորոշման և ընդհանուր ճակատով հակազդեն Թուրքիայի այդ ագրեսիվ պահվածքին:

Այսօր առավել քան երբևէ աշխարհը կարիք ունի ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելով և կապերը սերտացնելով նվազագույնի հասցնելու Թուրքիայից եկող մարտահրավերները: Հարկավոր է ունենալ հատուկ մշակված ծրագիր, որով հնարավոր կլինի արդյունավետ կերպով արձագանքել Թուրքիայի գործողություններին, անկախ այն տարածաշրջանից, որտեղ դրանք տեղի են ունենում:  Թուրքիայի առջև ընկրկելով և լռելով աշխարհը նպաստում է, որ Թուրքիայի ազգայնամոլ հզորությունն օրեցօր ավելի ուժգնանա: Իսկ հզորացած Թուրքիան՝ ծավալապաշտական նկրտումների համատեքստում, գաղտնիք չէ, որ սպառնալիք է բավականին մեծ թվով երկրների համար…


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: