ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կոչ եմ անում սադրանքին չտրվել. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

Հարգելի՛ ժողովուրդ, այսօր կանգնած ենք աննկարագրելի ծանր իրավիճակի առաջ, Գլխավոր շտաբը իր հայտարարությամբ տվել է շանս այս իշխանությանը՝ դադարեցնելու հայ ժողովրդի և հայ երկու պետականությունների կործանումը և քաղաքական ճանապարհով հեռանալու: Նա իր հայտարարությամբ տվել է այդ շանսը, նա գործողություն չի արել. Ոստիկանության դիմաց լրագրողների հետ զրույցում նշել է «Քառյակ մեդիա» ընկերության համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը, հայտնում է Tert.am-ը:

«Երբ «վարչապետ» կոչեցյալը հայտարարություն է անում և փորձում կողմնակիցներ հավաքել  հրապարակում, նա ուղղակիորեն սադրում է քաղաքացիական պատերազմ, հետևաբար կոչն է մեր բոլոր հայրենակիցներին՝ խոսեք ձեր շրջապատում, բացատրեք, որ այս երկիրը դավաճանությամբ և Ալիևի ֆեյքով ուղղակիորեն տարվել է այնպիսի պարտության, որի էջը անգամ շուռ չի գալիս, այն շարունակվող պարտություն է: Ես չգիտեմ՝ որտեղի՞ց էր այդ կուտակված ու հավաքված վրեժը սեփական հայրենիքի և սեփական ժողովրդի նկատմամբ, որ դա չբավարարեց անգամ Եռաբլուրում պառկած տղաներով, և փորձ է արվում երկրի ներս մտցնել այս վտանգը, որ կարող են լինել արյունահեղություն և բախումներ, այս սադրանքին չտրվել, այն արվում է միտումնավոր»,- ընդգծել է նա:

Բեքարյանը նշել է, որ այս իշխանությունը ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու, իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր որոշումներում պետք է ցույց տա, որ գործում է ի նպաստ պետության շահերի.

«ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնողը խնդիր ունի ցույց տալու, որ եթե չի եղել նախագահ, չի եղել մտահոգ իր երկրի համար, մնացել է մարդ և հայ մարդ: Եթե հիմա նա ստորագրի Գլխավոր շտաբի պետին հեռացնելու առաջարկը, նա դրանով իր մարդկային կերպարի վրա էլ վերջնականապես խաչ կքաշի: Ցանկանում եմ դիմել մեր իրավապահ համակարգին՝ ոստիկանապետից շարքային ոստիկան, ԱԱԾ պետից՝ շարքային ԱԱԾ ներկայացուցիչ, գլխավոր դատախազից մինչև վերջ, Դուք  հասկանո՞ւմ եք ձեզ ինչի մեջ են ներքաշում, դուք լավ գիտեք՝ ինչ գործեր են պատվիրվել՝ թքած ունենալով ձեր վաղվա օրվա և կարիերայի ու մասնագիտական ինքնասիրության վրա, ձեզ տրորելով՝ փորձում են հասնել իրենց ուզածին, իսկ իրանց ուզածն այս պետության, ժողովրդի հետ զրո կապ ունի: Եթե այս օրհասական վիճակի ժամանակ էլ չեք կողմնորոշվելու, հետո ո՞նց եք դուրս գալու փողոց»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: