ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քննչական կոմիտեն ծանուցագիր է ուղարկել Վազգեն Մանուկյանին. նա մեղադրվում է 301 հոդվածով

Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին Քննչական կոմիտեն ծանուցագիր է ուղարկել։

«Քննչական կոմիտեն Վազգեն Մանուկյանին մեղադրյալ է դարձրել մի շատ հայտնի հոդվածով։ Արդեն չեմ հիշում՝ «Հայրենիքի փրկության շարժման» քանի անդամի վրա Քննչական կոմիտեն կարել է էդ հոդվածը՝ 301 հոդված», - Բաղրամյան պողոտայում հայտարարեց Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք՝ Վազգեն Մանուկյանի արած հայտարարությունների կապակցությամբ ՀՀ ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ Գործն ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե՝ վարույթ ընդունելու և նախաքննություն կատարելու նպատակով, գրում է Aysor-ը:

Վազգեն Մանուկյանը հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, թե «պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով՝ վերցնել իշխանությունը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: