Հայաստանը «Տնտեսական ազատության ցուցիչ 2021» զեկույցում դասվել է առավելապես ազատ երկրների շարքին
Heritage հիմնադրամի կազմած «Տնտեսական ազատության ցուցիչ 2021» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքերը է 1,3 միավորով և զբաղեցրել 32-րդ հորիզոնականը` դասվելով առավելապես ազատ երկրների շարքին։
«Ընդհանուր առմամբ, երկրի տնտեսական ազատության միավորը 71,9 է, որը 2021 թվականի զեկույցում Հայաստանի տնտեսությունը դարձնում է 32-րդը: Հայաստանը Եվրոպայի տարածաշրջանի 45 երկրների շարքում 18-րդն է»,- ասվում է հիմնադրամի կողմից հրապարակված զեկույցում։
Հայաստանի համար ամենացածր միավորները գրանցվել են հետևյալ ցուցանիշներում՝ սեփականության իրավունք (57,3 միավոր), դատական արդյունավետություն (55,3 միավոր) և կառավարության ամբողջականություն (45.0 միավոր):
Երկիրն ամենաբարձր ցուցանիշն է գրանցել հարկային բեռի (87,1 միավոր) և ֆիսկալ առողջապահության (84,3 միավոր) ոլորտներում։
Տնտեսական ազատության ցուցիչը կազմվում է ըստ 12 ցուցանիշների, որոնք բաժանված են չորս ենթաբաժինների՝ օրենդրական արդյունավետություն, կարգավորման արդյունավետություն, կառավարության գործունեություն և բաց շուկայականություն։
Նշենք՝ վարկանիշային աղյուսակում Ռուսաստանը զբաղեցրել է 92-րդ, Թուրքիան ՝ 76-րդ, Իրանը՝ 168-րդ, Վրաստանը՝ 12-րդ, իսկ Ադրբեջանը՝ 38-րդ հորիզոնականը։
Երկրորդ տարին անընդմեջ վարկանիշային աղյուսակի առաջին տեղը զբաղեցրել է Սինգապուրը՝ 100,7 հնարավորից 89,7 միավորով: Երեք առաջատարների թվում են նաև Նոր Զելանդիան (83,9 միավոր) և Ավստրալիան (82,4 միավոր): Առաջին հնգյակում ընդգրկված են նաև Շվեյցարիան և Իռլանդիան:
Հյուսիսային Կորեան և Վենեսուելան փակել են վարկանիշային աղյուսակը՝ հավաքելով նվազագույն միավորները։
Առաջին անգամ Հոնկոնգը չի ընդգրկվել տնտեսական ազատության վարկանիշում, որը 25 տարի շարունակ գլխավորել է այն և միայն անցյալ տարի է զիջել իր դիրքերը Սինգապուրին:
«Այս տարի ցանկում ընդգրկվել են այն անկախ երկրների տնտեսությունները, որտեղ կառավարությունները ինքնիշխան վերահսկողություն են իրականացնում տնտեսական քաղաքականության նկատմամբ: Այսպիսով, Հոնկոնգն ու Մակաոն դուրս են մնացել ցուցակից», - պարզաբանել են զեկույցի հեղինակները:
Հիշեցնենք՝ վարկանիշային զեկույցը հրապարակվում է 1995 թվականից: Առավելագույն ցուցանիշը, որը կարող է շնորհվել երկրին, 100-ն է։ Այս միավորը խոսում է տնտեսական բացարձակ ազատության մասին, իսկ նվազագույնը, համապատասխանաբար 0-ն է, որը տրվում է այն երկրներին, որտեղ տնտեսական ազատությունը բացակայում է։
Վարկանշային աղյուսակում ընդգրկված բոլոր երկրները բաժանված են հինգ ենթաբաժինների՝ «ազատ», «հիմնականում ազատ», «չափավոր ազատ», «հիմնականում ոչ ազատ» և «ոչ ազատ»:
80-ից 100 ցուցանիշ ունեցող երկրները ստանում են «ազատ» տնտեսական մակարդակ, 70-ից 79,9 ցուցանիշ ունեցող երկրները`«գերակշռող ազատ», 60-ից 69,9` «չափավոր ազատ», 50-ից 59,9` «հիմնականում ոչ ազատ», 49.9-ից և ցածրի դեպքում`«ոչ ազատ», փոխանցում է Tert.am-ը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ