ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը «Տնտեսական ազատության ցուցիչ 2021» զեկույցում դասվել է առավելապես ազատ երկրների շարքին

Heritage հիմնադրամի կազմած «Տնտեսական ազատության ցուցիչ 2021» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքերը է 1,3 միավորով և զբաղեցրել 32-րդ հորիզոնականը` դասվելով առավելապես ազատ երկրների շարքին։

«Ընդհանուր առմամբ, երկրի տնտեսական ազատության միավորը 71,9 է, որը 2021 թվականի զեկույցում Հայաստանի տնտեսությունը դարձնում է 32-րդը: Հայաստանը Եվրոպայի տարածաշրջանի 45 երկրների շարքում 18-րդն է»,- ասվում է հիմնադրամի կողմից հրապարակված զեկույցում։

Հայաստանի համար ամենացածր միավորները գրանցվել են հետևյալ ցուցանիշներում՝ սեփականության իրավունք (57,3 միավոր), դատական արդյունավետություն (55,3 միավոր) և կառավարության ամբողջականություն (45.0 միավոր):

Երկիրն ամենաբարձր ցուցանիշն է գրանցել հարկային բեռի (87,1 միավոր) և ֆիսկալ առողջապահության (84,3 միավոր) ոլորտներում։ 

Տնտեսական ազատության ցուցիչը կազմվում է ըստ 12 ցուցանիշների, որոնք բաժանված են չորս ենթաբաժինների՝ օրենդրական արդյունավետություն, կարգավորման արդյունավետություն, կառավարության գործունեություն և բաց շուկայականություն։

Նշենք՝ վարկանիշային աղյուսակում Ռուսաստանը զբաղեցրել է 92-րդ, Թուրքիան ՝ 76-րդ, Իրանը՝ 168-րդ, Վրաստանը՝ 12-րդ, իսկ Ադրբեջանը՝ 38-րդ հորիզոնականը։ 

Երկրորդ տարին անընդմեջ վարկանիշային աղյուսակի առաջին տեղը զբաղեցրել է Սինգապուրը՝ 100,7 հնարավորից 89,7 միավորով: Երեք առաջատարների թվում են նաև Նոր Զելանդիան (83,9 միավոր) և Ավստրալիան (82,4 միավոր): Առաջին հնգյակում ընդգրկված են նաև Շվեյցարիան և Իռլանդիան:

Հյուսիսային Կորեան և Վենեսուելան փակել են վարկանիշային աղյուսակը՝ հավաքելով նվազագույն միավորները։ 

Առաջին անգամ Հոնկոնգը չի ընդգրկվել տնտեսական ազատության վարկանիշում, որը 25 տարի շարունակ գլխավորել է այն և միայն անցյալ տարի է զիջել իր դիրքերը Սինգապուրին:

«Այս տարի ցանկում ընդգրկվել են այն անկախ երկրների տնտեսությունները, որտեղ կառավարությունները ինքնիշխան վերահսկողություն են իրականացնում տնտեսական քաղաքականության նկատմամբ: Այսպիսով, Հոնկոնգն ու Մակաոն դուրս են մնացել ցուցակից», - պարզաբանել են զեկույցի հեղինակները:

Հիշեցնենք՝ վարկանիշային զեկույցը հրապարակվում է 1995 թվականից: Առավելագույն ցուցանիշը, որը կարող է շնորհվել երկրին, 100-ն է։ Այս միավորը խոսում է տնտեսական բացարձակ ազատության մասին, իսկ նվազագույնը, համապատասխանաբար 0-ն է, որը տրվում է այն երկրներին, որտեղ տնտեսական ազատությունը բացակայում է։ 

Վարկանշային աղյուսակում ընդգրկված բոլոր երկրները բաժանված են հինգ ենթաբաժինների՝ «ազատ», «հիմնականում ազատ», «չափավոր ազատ», «հիմնականում ոչ ազատ» և «ոչ ազատ»:

80-ից 100 ցուցանիշ ունեցող երկրները ստանում են «ազատ» տնտեսական մակարդակ, 70-ից 79,9 ցուցանիշ ունեցող երկրները`«գերակշռող ազատ», 60-ից 69,9` «չափավոր ազատ», 50-ից 59,9` «հիմնականում ոչ ազատ», 49.9-ից և ցածրի դեպքում`«ոչ ազատ», փոխանցում է Tert.am-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: