ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարտի 8-ին Amazon-ում կթողարկվի Հայոց ցեղասպանության մասին պատմող «1915-ի կանայք» կինոնկարը

«Արմենոիդ Փրոդաքշնսը» հայտարարել է, որ իր 2016 թվականի բազմամրցանակակիր «1915-ի կանայք» լիամետրաժ վավերագրական կինոնկարը Amazon Video-ում կթողարկվի մարտի 8-ին` Կանանց միջազգային օրվա առթիվ: Այս մասին գրում է Զարթոնք Մեդիան։

Նշվում է, որ վավերագրական ֆիլմը բացահայտում է, որ հենց կանայք են զգացել ամենասարսափելի խոշտանգումները 1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ: Ֆիլմում նկարագրված են կանանց պատմությունները։

«Մենք որոշեցինք, որ «1915-ի կանայք» կինոնկարի պրեմիերան Amazon Video-ով համընկնի Կանանց միջազգային օրվա հետ` ֆիլմի համընդհանուր գրավչության պատճառով: Մեր կինոնկարում նկարագրված կանանցից մեկը Վիկտորիա Արթինյանն է, որը 1922 թ. փրկվելով Հայոց ցեղասպանությունից և Զմյուռնիայի մեծ կրակից, գաղթել է Միացյալ Նահանգներ: Իր հայրենիքում մահվան և ավերածությունների «մոխիրից» նրան հաջողվեց հաղթահարել այս անհնարին տրավմատիկ իրադարձությունները`ամերիկյան երազանքն ապրելու համար: Զարմանալիորեն, նա նաև օգնեց դաստիարակել իր դստեր որդեգրված որդուն, որը բառացիորեն փոխեց աշխարհը, որովհետև Վիկտորիա Արթինյանը Սթիվ Ջոբսի որդեգրող տատիկն էր », - ասել է Էմմիի քառակի մրցանակակիր վավերագրող ռեժիսոր Բարեդ Մարոնյանը:

Բացի այդ, «1915-ի կանայք» ֆիլմում համատեղվում են փաստերն ու հույզերը` պատվելու ամերիկացի և եվրոպացի քաջ կանանց, այդ թվում` ամերիկացի կամավոր Մերի Լուիզ Գրաֆամին, Ճապոնայում հայ առաջին դեսպան Դիանա Աբգարին և դանիացի միսիոներ Մարիա Յակոբսենին, ովքեր իրենց կյանքը նվիրել են Հայոց ցեղասպանությունը վերապրածներին փրկելուն՝ միաժամանակ վտանգելով իրենց սեփականը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: